Քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանկը Սլոթեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնություններով հնարավոր կլինի շարունակել Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում՝ վերահաստատելով ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը: