Քննարկվել են Բելառուսում բնակվող ՀՀ քաղաքացիների բուժսպասարկմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
22.09.2023 | 22:002023թ․ սեպտեմբերի 22-ին ԲՀ առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի հետ ՀՀ դեսպանության նախաձեռնած հանդիպման ընթացքում քննարկվել են Բելառուսում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների բժշկական սպասարկմանն առնչվող հարցեր։
Բելառուսում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների առողջապահական գերատեսչությունների և համապատասխան բուհերի միջև համագործակցության հեռանկարներին։