ԲԱՆԱՎԵՃ. Վտանգված Արցախ, բախումներ՝ Երևանում. ի՞նչ սպասել

Լուրեր

17.08.2026 | 17:00
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
17.08.2026 | 16:54
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
17.08.2026 | 16:44
ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:31
ԱՄՆ-ն և Իրանը ևս 60 օրով երկարաձգում են հրադադարը. Al Arabiya
17.08.2026 | 16:30
Սերխիո Բուսկետսը վերադարձել է «Բարսելոնա» և սկսել մարզչական աշխատանք
17.08.2026 | 16:25
Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակին
17.08.2026 | 16:16
Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:07
ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17.08.2026 | 15:15
ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 15:09
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է կալանավորվել // Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈւՐԵՐ
17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
Բոլորը

Առնվազն 200 զոհի և 400 վիրավորի հանգեցրած սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի իշխանությունը համաձայնվեց Եվլախում բանակցել Բաքվի ներկայացուցիչների հետ։ ԼՂ իշխանությունը համաձայնվել է ՊԲ-ն ցրելուն, Ադրբեջանի ինտեգրման ծրագրի քննարկմանը։ Ադրբեջանը հաղորդել էր, որ Եվլախում «քննարկել են վերաինտեգրման, ենթակառուցվածքների վերականգնման, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ հարցեր»։

ՀՀ իշխանությունն էլ ասաց, որ սա իրենց հետ չի քննարկվել, փաստաթղթի մշակմանը չեն մասնակցել։ Փաշինյանն ասաց՝ հետևում են իրադարձությունների զարգացմանը։

Այսօր արդեն Ալիևի օգնականը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ապահովել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով քաղաքացիական անձանց՝ սեփական մեքենաներով տեղաշարժի անվտանգությունը։ Ըստ նրա՝ գնալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներ են։ Բաքուն հայտնում է, թե պատրաստ է համաներում հայտարարել նրանց նկատմամբ, ովքեր վայր կդնեն զենքերը։ Նախկին զինվորականների համար Ադրբեջանը դիտարկում է համաներման հնարավորությունը։ Բաքվից նշում են, որ համաձայնել են՝ զենքերը վայր դնողներն ազատ արձակվեն։

Այսօր արդեն Լաչինի միջանցքով անցել են ռուսական խաղաղապահների շարասյուներ, որոնք ուղևորվել են Գորիս՝ սնունդ և անհրաժեշտ իրեր Արցախ տեղափոխելու նպատակով։ Դեռ հայտնի չէ՝ այս բեռներից բաժին կհասնի՞ արցախցիներին, թե՞ խաղաղապահների համար են։

Այս իրադրությանը զուգահեռ՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը բողոքի ակցիաներ է նախաձեռնել իշխանափոխության պահանջով։ Ինչպիսի՞ն է իրադրությունը, և ինչպիսի՞ զարգացումներ կարող են տեղի ունենալ։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, «Անտարես» մեդիահոլդինգի ղեկավար, հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը,  «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը։