Արցախը չի հանձնվել, արել է ավելին, քան ցանկացած երկիր կարող էր. Արցախի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթ ունենլով շուշեցի Նարե Սիմոնյանը հայտարարեց․ «Ես այսօր պետք է խոսքս Արցախում առկա վիճակի մասին պատմելով սկսեի, բայց այսօր առավոտյան ոստիկանների պահվածքից հետո ե իմ տեղը չեմ գտնում։ Ոչ նրա համար, որ նա ինձ «ադրբեջանցի» անվանեց ու խփեց, այլ նրա համար, որ ես փորձում եմ պատկերացնել Արցախում մի մայր, ով 24 ժամ ժամ իր երեխայից լուր չունի, հանկարծ մտնում է համացանց ու տեսնում է, որ հայ ոստիկանը դաժանաբար ծեծում է իր 17-18-ամյա երեխային, տեսնում է, որ հայ ոստիկանը «ադրբեջանցի» է անվանում իր երեխային։ Ես ամաչում եմ ոչ թե նրա համար, որ հարված եմ ստացել, այլ որ ադրբեջանական լրատվականները չարախնդում են, ասելով՝ Երևանում ոստիկանները ծեծել են շուշեցի կնոջ։ Նրանք ուզում են մեզ թշնամացնել։

Հարգելի՛ ոստիկաններ, մարդի՛կ, ովքեր պատվով են կրում իրենց ուսադիրները, ձեզ խնդրում եմ, պահանջում եմ՝ խելքի՛ բերեք, կարգի՛ հրավիրեք ձեր սև և կարմիր բերետավոր կոլեգաներին։ Օկուպացիոն ռեժիմն ինչքան  մեզ է ատում, այնքան էլ ձեզ է ատում, դրա համար ամեն ինչ անում է՝ ձեզ ժողովրդի հետ թշնամացնելու համար։ Դրա համար է ձեզ ստիպում, որ գնաք Եռաբլուր և քաշքշեք մեր հերոսների ծնողներին»։

Նարե Սիմոնյանը նշեց, որ այս օրերին, երբ իրազեկման ակցիաներ են իրականացնում, տեսնում են իրենց միանալու ցանկություն ունեցող շատ քաղաքացիներ։

«Երբեմն նաև տեսնում ենք շատ քաղաքացիներ, ովքեր ասում են՝ հասկանում ենք, բայց ի՞նչ անենք, ուզում եք այդ ամենն այստեղ էլ լինի՞։ Ոչ, չենք ուզում, դրա համար ենք պայքարում, որ չլինի։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին ես չէի կարող պատկերացնել, որ մի օր Շուշին եմ կորցնելու, երկու տարի անց սահմանամերձ է դարձել Ջերմուկը։ Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը Շուշիի ճակատագրին չարժանանա, որ Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանա, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա։ Դուրս եկեք պայքարենք, որ միասին փրկենք մեր հայրենիքը»,- հայտարարեց նա։

Նարե Սիմոնյանն ընդգծեց, որ Արցախում այսօր դարձյալ մարդիկ հույսով հայացքներն ուղղել են մայր Հայաստանին, սպասում են մեր բոլորի հայրենիքի փրկությանը։

«Արցախը չի հանձնվել, արել է ավելին, քան ցանկացած երկիր կարող էր՝»,- հայտարարեց արցախցին։

Մանրամասները՝ տեսանյութում։