Ադրբեջանը մտադիր է Իտալիայից 1-2 միլիարդ եվրոյի զենք գնել

Լուրեր

20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն ամիսներ շարունակ բանակցել են Իտալիայի հետ զենքի գնման շուրջ։ Այս մասին գրում է իտալական La Repubblica-ն։

Լրատվամիջոցի տվյալներով Բաքուն ակնկալում է ձեռք բերել ուսումնական ինքնաթիռներ, ինքնաձիգներ, զենիթային համակարգեր, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, սուզնավեր։ Գործարքի ընդանուր արժեքը գնահատվում է 1-2 միլիարդ եվրո։ Նշվում է, որ բանակցությունները վարել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Լրատվամիջոցը, սակայն, նշում է, որ Ղարաբաղում վերջին իրադարձությունները հիմա խնդիր են Իտալիայի կառավարության համար։

Բոլոր պայմանագրերը դեռ արգելափակված են UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվության բացակայության պատճառով, որը վերահսկում է իտալական զենքի մատակարարման թույլտվությունների տրամադրումը։ 1992 թ-ի կանոնների համաձայն՝ զենքը չի կարող վաճառվել երկրի, որը գտնվում է հակամարտության մեջ։ Ըստ լրատվամիջոցի՝ դրա հետ կապված Բաքուն սկսել է այլընտրանքային արտադրողների փնտրել Թուրքիայում և Իսրայելում։

Ինչպես նշում է La Repubblica-ն, մտավախություն կա, որ իրավիճակը կարող է բացասաբար ազդել Հռոմի հետ հարաբերությունների կարևորագույն ասպեկտի վրա՝ գազի մատակարարումների, որոնց միջոցով Իտալիան մտադիր է փոխհատուցել Ռուսաստանից մատակարարումների կրճատումը։

Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է Իտալիայի ու Ադրբեջանի միջև ռազմական կապերի ինտենսիվացմանը, երկու երկրների ՊՆ պատվիրակությունների փոխայցերին։ Հունիսին էլ իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ստորագրման արարողությանը մասնակցել էին երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները։

«Ի սկզբանե, էներգետիկ ոլորտի հետ կապված Իտալիայի և Ադրբեջանի համագործակցությունն այժմ տարածվում է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի վրա՝ Իտալիայի պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի արժեքավոր ներդրման շնորհիվ: Համաձայնագիրն Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման լայնածավալ ծրագրի մի մասն է, որը գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին»,- ասվում էր հաղորդագրության մեջ։