Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 9-ին հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հուլիսի 12-ին մայրաքաղաքի ավագանին ընդունեց հրաժարականը և քաղաքապետի արտահերթ ընտրությունը նշանակեց հուլիսի 16-ին: Սակայն առ այսօր Երևանի ավագանին չի ընտրել քաղաքապետ, և ըստ ամենայնի դա տեղի չի ունենա:

Քանզի դրան հաջորդող գործողությունների առումով կա իրավակարգավորումների անհստակություն և հակասություն, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հանրությանը առավելագույնս հանրամատչելի կերպով ներկայացնել հետագա գործողությունների ընթացքը և ժամկետները:

Ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը

«Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ամրագրում, որ «2. Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո`երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:»:

Ըստ էության այս իրավակարգավորմամբ օրենսդիրը նկատի է ունեցել երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետի ընտրության փորձի (փորձերի) տապալման դեպքը՝ որպես կառավարության կողմից ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման հիմք:

Այդուհանդերձ, օրենսդիրը ոչ այս, ոչ էլ որևէ այլ նորմով (այդ թվում՝ այլ իրավական ակտով) չի սահմանել, թե ինչ ժամկետում է կառավարությունը կատարում 17-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված գործառույթը:

Ընտրության նշանակումը

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ «3. Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»:

Այնինչ, «Ընտրական Օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածն ամրագրում է, որ «1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է Կառավարությունը` համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»:

Թեպետ «Երեվան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով օգտագործվում է «լիազորություների ժամկետի կրճատում» եզրույթը, իսկ Ընտրական օրենսգրքում «արձակում» բառը, այդուհանդերձ ակնհայտ է, որ խոսքը միևնույն գործողության մասին է, որը նկարագրված է տարբեր տերմինաբանությամբ:

Հետևապես, այս իրավակարգավորումները հստակ հակասում են իրար: Սակայն, համաձայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ Սահմանադրական օրենքն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան օրենքը: Հետևապես, պետք է գործի Սահմանադրական օրենքով ամրագրված նորմը, որն ամրագրում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` Երևանի ավագանու արձակվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Ընտրության ժամկետը

Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «2. Արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո`առավել ուշ կիրակի օրը․..»:

Այնինչ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասին համաձայն՝ «6. Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում…»:

Ու թեև այս երկու իրավակարգավորումները իրար հակասում են, սակայն կրկին գործում է Ընտրական օրենսգրքի կարգավորումը՝ ոչ միայն դրա ավելի բարձր իրավաբանական ուժ ունենալու պատճառով, այլև քանի որ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով»:

Հետևապես, կառավարությունը պետք է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակի այնպես, որ այն կայանա այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:

Ընդորում, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ կառավարությունը կարող է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշման մեջ սահմանել դրա ուժի մեջ մտնելու ցանկացած օր, որը կլինի պաշտոնական հրապարակումից հետո: Այդ դեպքում 30-ից 40-օրյա ժամկետը կհաշվարկվի այդ օրվանից:

Այսպիսով

Երևանի ավագանին քաղաքապետի ընտրությունները նշանակել էր 2018 թվականի հուլիսի 16-ին: Հետևապես, եթե քաղաքային ավագանին հուլիսի 30-ի դրությամբ չընտրի քաղաքապետ, ապա կառավարությունը պետք է արձակի ավագանին: Սակայն կառավարություը չունի սահմանված ժամկետներ, երբ պետք է դա կատարի:

Ամեն դեպքում, երբ էլ որ կառավարությունը արձակի ավագանին, դրանից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է նշանակի արտահերթ ընտրություններ: Այդ ընտրությունների ամսաթիվը պետք է ընտրվի այնպես, որ նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լինի 30-ից 40 օրյա ժամկետում առավել ուշ կիրակի օրը: Սակայն անցումային դրույթներում կառավարությունը կարող է որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվ սահմանելով՝ հետաձգել այդ ժամկետի հաշվարկի սկիզբը:

Ըստ այդմ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են լինել ոչ շուտ, քան 2018 թվականի սեպտեմբերի 9-ը, բայց դրանց անցկացման վերջնաժամկետ, դե-յուրե, գոյություն չունի:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»