Արցախյան կողմի բանակցողը «Ռուսաստանի հայերի միության» ԼՂ մասնաճյուղի տնօրենն է

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ Եվլախում արցախյան կողմի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը հայկական կողմի ներկայացուցիչը Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանն է։ Ստորև ներկայացնում ենք Դավիթ Մելքումյանի կենսագրությունը, որը հրապարակվել է Արցախի ԱԺ-ի կայքում։

Դավիթ Մելքումյանը ծնվել է 1980թ. հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտ քաղաքում: 1987թ. ընդունվել է Ավ. Իսահակյանի անվան հ. 10 միջնակարգ դպրոցը, 1995թ. տեղափոխվել Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1997թ.: 2004թ. ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2006թ. ավարտել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` միաժամանակ գլխավորելով բուհի ուսանողական խորհուրդը:

1998-2000 թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում՝ որպես հրետանային հետախույզ: 2004թ-ից նախաձեռնում և համակարգում է միջազգային YMCA (ԵՄՔԸ) կազմակերպության Արցախի մասնաճյուղի աշխատանքները` հանրապետության ողջ տարածքում իրականացնելով երիտասարդական տարբեր միջոցառումներ (թրեյնինգներ, կլոր սեղաններ, ամառային ճամբարներ, միջազգային փառատոններ):
2008 թ-ից՝ ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ 2010 թ. սեպտեմբեր՝ CMI (Crisis Management Initiative) միջազգային կազմակերպության խորհրդական:

Զբաղվում է ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ քաղաքացիական ծրագրերի համակարգմամբ:
2000-2010 թթ. Արցախի հանրային հատվածը ներկայացրել է արտասահմանյան մի շարք երկրներում` Ռուսաստանի Դաշնություն, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Լատվիա, Վրաստան, Նեպալ, Թուրքիա, Արաբական Միացյալ էմիրություններ, Իռլանդիա, Չեխիա, Ուկրաինա, Բելգիա, Նիդեռլանդներ, Հունգարիա և այլն:

2010թ-ից «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ԼՂՀ մասնաճյուղի տնօրենն է, 2005թ-ից՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

2015-2020թթ․՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Եվլախի բանակցություններում ադրբեջանական կողմի ներկայացուցիչը Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովն է։ Բանակցություններին մասնակցում է նաև ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը։

Անի Թամրազյան