Եթե ԵՄ-ն վերջնականապես չճանաչի իր ռազմավարական շահը Հարավային Կովկասում, նոր պատերազմի վտանգ կա․ Միխայել Ռոթ

Լուրեր

20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն վերջնականապես չճանաչի իր ռազմավարական շահը Հարավային Կովկասի տարածաշրջանում, նոր պատերազմի վտանգ կա, գրել է նա X-ում։

«Դառը եզրակացություն հայերի ու ԵՄ համար․ Ադրբեջանը հիմնվել է ավելի ուժեղի օրենքի վրա, այլ ոչ թե օրենքի ուժի։ Եվ այն կոպտորեն հաղթեց։ Հայաստանն արդեն մի քանի շաբաթ է՝ զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Մենք այլ կողմ նայեցինք ու հեշտացրինք իրավիճակը։ ԵՄ-ն պետք է ավելի լավ պաշտպանի երիտասարդ ՀՀ ժողովրդավարությունն իր թշնամիներից՝ ԵՄ-ի ուժեղացված առաքելության միջոցով՝ անվտանգություն+խաղաղություն, զանգվածային տնտեսական աջակցություն, վիզային ռեժիմի ազատականացում և ավելի խորը քաղաքական համագործակցություն:

Այդ հիմքով մենք չենք կարող ավելի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ տնտեսապես։ Մեզ անհրաժեշտ է ճնշում և վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի երկու պետությունները վերջնականապես ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և զերծ մնան բռնություններից։ Եթե ԵՄ-ն վերջնականապես չճանաչի իր ռազմավարական շահը հարավկովկասյան տարածաշրջանում, նոր պատերազմի վտանգ կա։ Ռուսաստանը լքել է Հայաստանը և ցանկանում է հեղաշրջում անել ու հեռացնել դեմոկրատ վարչապետ Փաշինյանին։ Թուրքիան իր պաշտպանիչ ձեռքերով պահում է Ալիևի ռեժիմը»,- նշել է գերմանացի խորհրդարանականը։