ԵՄ-ն չպետք է մեղսակից լինի ԼՂ-ում էթնիկ զտումների փորձին․ ԵԽ պատգամավորը՝ ադրբեջանական հարձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սենտուշը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական լայնածավալ հարձակման մեջ մեղադրել է ԵՄ պաշտոնյաներին, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նաև հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:

«Մենք չենք կարող մոռանալ, որ այս ամենը մեծապես հետևանք է մեր գործած լուրջ սխալների, երբ եվրահանձնակատարը և անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն այցելեցին Ադրբեջան՝ համաձայնագրեր ստորագրելու Ադրբեջանի հետ՝ ասելով, որ այդ երկիրը հուսալի գործընկեր է, և վստահելով նրանց», – նշեց Սենտուշը։

ԵԽ պորտուգալացի պատգամավորի խոսքով՝ չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել տարիների ընթացքում, 2020 թ․-ին և հիմա՝ այս նոր իրավիճակով, «որը մենք ինքներս ենք ստեղծել»։ Սենտուշը Բաքվի լայնածավալ հարձակումը բնութագրեց որպես «վրեժխնդրություն»։

Իրավիճակի լուծման համար Իզաբել Սենտուշը մի քանի քայլ առաջարկեց, մասնավորապես՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված չլինի հեռանալ։

«Մենք չենք կարող մեղսակից լինել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների այս փորձին, մենք պետք է կանգնենք ժողովրդի կողքին։ Մենք կարող ենք մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ գտնվող մարդկանց Լաչինի միջանցքով, ինչն առայժմ չենք կարողացել անել։ Եվ մենք պետք է ուժեղացնենք տեղում մեր քաղաքացիական առաքելությունը», – նշեց նա՝ կասկածի տակ դնելով ՌԴ խաղաղապահների դերը։

Իզաբել Սենտուշը նաև հարց հղեց Եվրախորհրդարանին՝ «ի՞նչ իրական շոշափելի քայլեր են կատարվում՝ ի պատասխան այս իրադարձությունների»։

«Գրեթե 24 ժամ է անցել, գործելու ժամանակն է», – եզրափակեց նա։