Տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետեւել զարգացումներին, հույս ունենք ռազմական էսկալացիան չի շարունակվի․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով։ Նա նախ հիշատակեց, որ ԼՂ-ի իշխանությունները ընդունեցին Ադրբեջանի հրավերը։ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, և նա ընդգծեց, որ անդրադառնալով պաշտոնական Ստեփանակերտի տարածած հայտարարության տեքստում հիշատակվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին․

«Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում, երբ ասել ենք բազմիցս, որ 2021-ի օգտոստոսից ՀՀ-ն չունի բանակի ԼՂ-ում։ Այս հայտարարությունը և ԼՂ-ի իշխանությունների որոշումը ընդունում ենք ի գիտություն։ Հաջորդ խնդիրը ԼՂ ժողովրդի անվտանգության հարցն է, և եթե խաղաղպահները նման առաջարկ են արել (կրակի դադարեցման), ենթադրվում է՝ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովության ամբողջական պարտականությունը, և պետք է լիարժեք պայման ապահովեն, որ ԼՂ հայերը իրավունք պահպանեն իրենց տներում և հողում ապրելու՝ արժանաապատիվ և անվտանգ։

Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ՝ այդ պատասխանատվությունն է ստանձնվում։ Թեև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն իսկ այդ առաքելությունը ՌԴ վրա է։ Հույս ունենք՝ ՌԴ խաղաղապահները կկատարի իր պարտականությունները, նախկինում ունեցել ենք որոշակի վերապահումներ։ Տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը և գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ, և ինձ համար գնահատականը մեկն է, եթե ՀՀ-ին հնարավոր լիներ ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։

Այս առումով իմ գնահատականը գոյության լուրջ իրավունք ունի, բայց դա իմ գնահատականն է և իմ համոզմունքը։ Մենք տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն, կշարունակենք հետևել զարգացումներին։ Վերջին տեղեկությունը, որ հաջողվել է ստանալ ԼՂ-ի իշխանություններից, դա այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել՝ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է և հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, քանի որ կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է։

Կհետևենք իրադարձություններին և եթե լրացուցիչ ասելիք և գնահատական կլինի, անպայման կկիսենք ձեզ հետ։ Ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կապահովվի ՌԴ խաղաղապահների կողմից, և գործնական առումով կհետևենք իրադարձություններին և որոշակի մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ, և լրացուցիչ ասելիքի պարագայում կկիսենք ձեզ հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։