ԱՄՆ-ը ՀՀ-ում զորավարժություններին մասնակցող իր անձնակազմի համար վտանգ չի տեսնում․ Պենտագոն
Քաղաքականություն
19.09.2023 | 19:51ԱՄՆ-ը կշարունակի Հայաստանի հետ համատեղ զորավարժությունները և չի կարծում, որ դրանց մասնակցող ամերիկացի զինվորականները վտանգի տակ են, հայտնել են Պենտագոնից։
«Հայաստանի հետ մեր համատեղ զորավարժությունները հասել են մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակության բարձրացման իր նպատակներին, և կավարտվեն վաղը՝ ինչպես ծրագրված էր»,- ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունում:
Պենտագոնը պարզաբանել է, որ զորավարժություններին մասնակցող իր անձնակազմի համար ռիսկեր չի տեսնում։