Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց. Մարուքյան

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում («Թվիթեր») գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Մարուքյանը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտման որևէ փորձ:

«Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ու ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է. ի՞նչ միջոցներ են կիրառելու՝ դադարեցնելու ագրեսիան և ռազմական հարձակումը՝ թակարդում հայտնված և սովամահ լինող մարդկանց վրա։

Բնականաբար, Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց՝ ի լրումն էթնիկ զտումների։ Այս ամենը պետք է դատապարտվի ու դադարեցվի՝ իր բոլոր հետևանքներով»,-գրել է Մարուքյանը՝ կոչ ուղղելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԵԽ նախագահ Շառլ Միշելին և այլ գործիչների:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը: