ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Լուրեր

06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ դեռևս արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։ Միաժամանակ, ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Դեսպանը հատկապես ընդգծել է սահմանների համալիր կառավարման, ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում։

Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը: ՊԵԿ նախագահը, նաև ընդգծել է ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAIEX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը հարկային և մաքսային բարեփոխումների ոլորտներում` այս համատեքստում կարևորելով Արևելյան գործընկերության շրջանակներում «Մաքսային համագործակցություն» խորագրով սեմինարին մասնակցելու նպատակով Լիտվայի Հանրապետություն նախատեսված աշխատանքային իր այցը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Եվրոպական Միության և կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերություններն ու համատեղ ջանքերը` միտված Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև փախգործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումների ուղղությամբ արդյունավետ աշխատելու և համագործակցելու։