Հնդկաստանում սկսել է տարածվել Nipah վիրուսը․ կարանտին և թեստավորում է մտցվել

Լուրեր

02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
Բոլորը

Հնդկաստանի իշխանությունները զանգվածային թեստավորում են մտցրել՝ կանգնեցնելու մահացու Nipah վիրուսի տարածումը, որի հետևանքով Քերալայում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Պաշտոնյաները նաև սահմանափակել են հասարակական հավաքները, փակել են դպրոցներն ու գրասենյակները, նաև հրահանգել փողոցները մաքրել հակասեպտիկներով, գրում է Korrespondent-ը:

Nipah-ը հազվագյուտ, բայց լուրջ վիրուս է, որը փոխանցվում է կենդանիներից: Հիվանդությունը կարող է առաջացնել ջերմություն, փսխում և սուր շնչառական ախտանիշներ: Ծանր դեպքերը կարող են ներառել նոպաներ և էնցեֆալիտ՝ ուղեղի բորբոքում, և հանգեցնել կոմայի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վիրուսից մահացության մակարդակը կազմում է 40-75%: Մահացության այս բարձր ցուցանիշը պայմանավորված է վարակի դեմ պատվաստանյութի բացակայությամբ, իսկ հիվանդության ավանդական բուժումը ներառում է միայն աջակցող թերապիա:

Nipah-ի առաջին բռնկումը գրանցվել է 1998 թվականին՝ այն բանից հետո, երբ վիրուսը տարածվեց Մալայզիայի և Սինգապուրի խոզաբուծական ֆերմերների շրջանում: Վիրուսը ստացել է այն գյուղի անունը, որտեղ այն հայտնաբերվել է։

Վիրուսակիր են համարվում չղջիկները, թռչող շները և թռչող աղվեսները: Մարդը կարող է վարակվել անմիջապես այդ կենդանիներից կամ, օրինակ, ուտելով մրգեր, որոնց հետ այդ կենդանիները շփվել են։ Վարակը կարող է տարածվել նաև հիվանդ մարդուց։