Կոնստանտինովկայի շուկայում պատահարի պատճառը, ամենայն հավանականությամբ, «Բուկ»-ից արձակված ուկրաինական հրթիռն է․ NYT

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամերիկյան New York Times-ը հրապարակել է հետաքննություն, որի հեղինակները եզրակացրել են, որ Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի շուկայում տեղի ունեցած պայթյունը, ամենայն հավանականությամբ, «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգից արձակված և կուրսից շեղված ուկրաինական հրթիռի պատճառով է։

Նշենք, որ Կոնստանտինովկայում սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարվածի համար մեղադրել է ռուսական բանակին։ Սակայն New York Times-ի լրագրողներն այլ եզրակացություններ են արել՝ ուսումնասիրելով ականատեսների վկայությունները, հրթիռի բեկորները և տեղանքում արձակման մասին վկայող հետքերը։

NYT-ի հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ «Ուկրաինա ներխուժման ժամանակ Ռուսաստանը բազմիցս և համակարգված հարձակվել է խաղաղ բնակչության վրա և հարվածներ հասցրել դպրոցներին, շուկաներին և բնակելի շենքերին, ինչը բնակչությանն ահաբեկելու միտումնավոր մարտավարության մի մասն է»։

Նույն Կոնստանտինովկայում ապրիլին ռուսական բանակը գնդակոծել էր բնակելի շենքերը և մանկապարտեզը, ինչի հետևանքով վեց մարդ էր զոհվել, ասվում է հրապարակման մեռջ։

Սակայն Կոնստանտինովկայում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ողբերգության հանգամանքները խոսում են այն մասին, որ շուկայում ուկրաինական հրթիռ է պայթել, նշում են NYT-ի լրագրողները։

«Հարվածից անմիջապես հետո ուկրաինական իշխանությունները փորձել են կանխել New York Times-ի լրագրողների մուտքը տուժած տարածք կամ հասանելիությունը հրթիռի բեկորներին: Սակայն ավելի ուշ լրագրողները եղել են դեպքի վայրում, զրուցել են ականատեսների հետ և հավաքել օգտագործված զենքի մասերը»,- ասվում է հետաքննությունում։

Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ երկրի հատուկ ծառայությունները հետաքննում են միջադեպը, և հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ՝ վկայակոչելով ուկրաինական օրենքները։