Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 18-ին խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Գևորգ Պապոյանն ու Դավիթ Առաքելյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռվում:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կազմը, մարմինները, աշխատանքի հիմնական ուղղություններն ու ոլորտները: Գևորգ Պապոյանը մանրամասնել է 12 մշտական հանձնաժողովների վերահսկողական ոլորտային գործունեությունը՝ նշելով, որ բյուջետային բնագավառում ամբողջական վերահսկողական գործառույթն իրականացնում է իր գլխավորած հանձնաժողովը:

Շնորհանդեսի ընթացքում հանձնաժողովի նախագահն ԱԺ վերահսկողական գործառույթների համատեքստում բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի գործունեությունը, երկու ինստիտուտների համագործակցված աշխատանքն ու հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն օգնում է խորհրդարանականներին գնահատել տարեկան բյուջեի ծախսերի արդյունավետությունը: Բանախոսն անդրադարձել է նաև իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությանը, բյուջեի կազմման գործընթացի առանձնահատկություններին:

Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր են ուղղել ՀՀ խորհրդարանականներին, որոնք վերաբերել են տարեկան բյուջեի չափին, բյուջետային փաստաթղթի նախնական քննարկումներին, դրա հաստատման կամ մերժման արդյունքում առաջացող հետևանքներին:

Այցի շրջանակում հյուրերը եղել են նաև ԱԺ թանգարանում, նիստերի դահլիճում, ծանոթացել շենքային պայմաններին: Նրանք եղել են նաև Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների մոտ: