Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող վարկանիշային ԱԱ-ում երկամարտի 460 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր։ Պոկում և հրում վարժություններում Լալայանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել՝ գլխավերևում պահելով 212 և 248 կգ կշռող ծանրաձողերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 450 կգ արդյունքով (200+250 կգ)։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Հայազգի ծանրորդ, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտի 459 կգ (213+246 կգ) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Աշխարհի չեմպիոնի կոչմանը կարիերայում 7-րդ անգամ արժանացել է վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 473 կգ արդյունքով։