Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության ավագ խորհրդականին

Լուրեր

06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) ավագ խորհրդական Քրիստոֆ Շաֆերին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է հայաստանյան գիտական շրջանակների ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցությունը:

«Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է գիտության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի խթանման քաղաքականություն՝ մասնավորապես ֆիզիկայի և բնական գիտությունների բնագավառում և այս տեսանկյունից բարձր գնահատանքի է արժանի այն արդյունավետ փոխգործակցությունը, որն առկա է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության և մեր գիտահետազոտական կենտրոնների միջև»,- նշել է նախագահը:

Քրիստոֆ Շաֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ ՄՀԵԿ-ի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի միջև առկա է տասնամյակներով ձևավորված, սերտ համագործակցության ավանդույթ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ՄՀԵԿ-ի միջև շուրջ երեսուն տարվա արդյունավետ համագործակցությանը, քննարկվել են դրա ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ ՄՀԵԿ-ի հետ ուղղակի գործընկերության խթանումը ու կենտրոնում հայ մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:

Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու ֆիզիկայի և բնական գիտությունների ասպարեզում ֆիզիկայի ինստիտուտի և միջազգային կազմակերպության փոխգործակցության ներուժի կյանքի կոչմանը: