Մարդիկ կան՝ բանկերի «սև ցուցակում» տեղավորվել, մնացել են. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի «սև ցուցակներում» էլ այդպես տեղավորվել ու մնացել են:

Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովո՛ւրդ ջան, մինչև ե՞րբ եք «սև ցուցակներում» սև մնալու: Բազմաթիվ ծրագրեր կան, այդ թվում սոցիալական, որոնցից չեք կարողանում օգտվել: Ինչո՞ւ չեք գալիս երևացող դաշտ: Նրանք խնդիրներ են բարձրացնում, որ երբ իրենք գալիս են ոչ ստվերային դաշտ, իրենց ամբողջ աշխատավարձերը բռնագանձվում են: Եվ մենք հիմա մտածում ենք ստեղծել մեխանիզմ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ եկել են եզրակացության, որ այդ մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին 3 տարիներին նման իրավիճակում հայտնված մարդկանց, որովհետև դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում:

«Սա կվերաբերի 3 տարի և դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել, այդ թվում բռնագանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել, որոնք կլինեն այնպիսին, որ երբ քաղաքացին կշռի, ինքը գա եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ, բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել, որովհետև կառավարությունն աջակցում է և այդ շեմերը բռնագանձվող գումարների նվազեցնում է և դուրս գալ այդ «սև ցուցակների» տրամաբանությունից, վերադառնալ նորմալ հարաբերությունների»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։