Որքա՞ն կկազմեն կուրսանտների կրթաթոշակները․ Կառավարությունում քննարկվեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան: Այս մասին առաջարկվող փոփոխությունները Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ սահմանվել է նոր կարգ, անփոփոխ դրույքներ, ըստ որի՝ առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, երկրորդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, երրորդինը՝ 25 հազար դրամ, չորրորդինը՝ 30 հազար դրամ, հինգերորդ և բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ:

Միջին որակավորման գնահատականի (ՄՈԳ) հիման վրա սահմանվելու են նաև գործակիցներ: 60-70,9 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք 3 գործակից, 71-ից մինչև 79,9-ի դեպքում՝ 4 գործակից, 80 տոկոսի և բարձրի դեպքում՝ 5 գործակից:

«Այսինքն՝ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում ունենալու ենք հետևյալը. առաջին կուրսի կուրսանտը կարող է ստանալ 45-ից մինչև 75 հազար դրամ, տարբեր առաջադիմությունների դեպքում, այսինքն՝ 45, 60, 75 հազար, այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով:

Երկրորդ կուրսում դա լինելու է 60, 80, 100 հազար դրամ, այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով, 4-ով, 5-ով: Երրորդ կուրսում՝ 75-ից մինչև 125, այսինքն՝ 75 հազար, 100 հազար, 125 հազար: Չորրորդ կուրսում՝ 90, 120 և 150 հազար: Եվ հինգերորդ և բարձր կուրսում՝ 105 հազար, 140 հազար, 170 հազար:

Այսինքն՝ մեր դասական պատկերացմամբ գերազանց սովորող կուրսանտը հինգերորդ կուրսում կարող է ստանալ 175 հազար թոշակ»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կրթաթոշակներին, Պապիկյանը նշեց, որ այդ մասով նախագիծը կներկայացվի հոգաբարձուների խորհրդին, և որ ենթադրում է՝ այդ մասով առարկություններ չեն լինի: Այնտեղ էլ, ըստ առաջադիմության, սաների համար կսահմանվեն ամսական 15 հազար, 30 հազար և 45 հազար դրամի չափի բավարարում:

Մանրամասները՝ տեսանյութում։