Պարեկային ծառայությունում 100 հաստիք է ավելացվելու․ նրանց համար կգնվեն էլեկտրամոբիլներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ ՀՀ-ում էլեկտրամոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և դա, մեծ հաշվով, լավ լուր է:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ նաև, որ Երևանում պարեկային ոստիկանությունն արդեն իսկ օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Մենք լարված հետևում էինք, թե ինչ կասեն մեր հարգելի ոստիկաններն այդ մեքենաների գործունեության մասին: Պետք է ասեմ, որ շատ դրական արձագանք ունեն, բայց սպասում ենք, որ մի քիչ ավելի երկար ժամանակի համար անենք որոշակի հետևություններ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ արդեն Երևանում առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով պարեկային ոստիկանությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե ծառայության հետ անհամատեղելի խնդրահարույց հարցեր չծագեն, պայմանավորվածություն է առկա, որ Երևանի պարեկային ոստիկանության համար հետագայում նոր մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերեն միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, այնուհետև դա փորձնական կկիրառվի նաև մարզերում:

Հիմնական խնդիրը, ըստ վարչապետի, որը ներկայումս ծագում է, մեքենաների լիցքավորման խնդիրն է:

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք որոշումներում դրվե՞լ է մեքենաների թարմության որոշակի ցենզ, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դեռ չի դրվել, որպեսզի շահառուների կրիտիկական քանակ ձևավորվի, որ ենթակառուցվածքային հարցը լուծվի:

«Այս ոլորտում երկու մեծ պրոբլեմ ունենք՝ մեկը մեքենաների ուտիլիզացիան է, մեզ պետք են ենթակառուցվածքների զարգացման սցենարներ, բայց մենք 2025-ից կունենանք նպատակային խթանման ծրագիր, որովհետև իրոք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցները ուղարկի Հայաստան: Մենք ուշադիր հետևելու ենք, որ նման բան տեղի չունենա։

Ամփոփելով՝ ասեմ, որ դեռևս 2024-ը կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, դրանից հետո կարգավորումներով այդ հարցերը կկարգավորենք, որպեսզի թիրախում լինի նոր մեքենան, նոր շահառուն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

«Մենք արդեն ունենք նոր ընդունելության հայտարարություն, որտեղ գերակշիռ տեղերը կանանցն են: Դրա շրջանակներում Երևանի պարեկային ծառայության համար շուրջ նոր 100 հաստիք ենք հատկացնելու»,- այս մասին հայտնեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Մինչև ուսումնառության սկիզբը կհասցնենք գնահատումն իրականացնել էլեկտրոմոբիլների արդյունավետության հետ կապված ծառայության տեսանկյունից, և արդեն նոր գնումը՝ շուրջ 100 հաստիքի համար, կանենք էլեկտրոմոբիլների տրամաբանության մեջ: Մեր այսօրվա պարկը բավարարում է միայն առկա հաստիքակազմի համար, նոր՝ շուրջ 450 հաստիքների համար ենթադրելու է ավտոպարկի թարմացում»,- նշեց փոխնախարարը:

Վարչապետը Նիկոլ Փաշինյանն հետաքրքրվեց՝ նոր ընդունելությամբ շուրջ 70 տոկոսը կանա՞յք են լինելու, ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը նշեց՝ շուրջ 81 տոկոսը:

Մանրամասները՝ տեսանյութում։