GTB հոլդինգը՝ Երասխի մետաղաձուլարանի տեղափոխման լուրերի մասին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Մամուլում շարունակ տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Երասխում գործող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը տեղափոխվել է և գործունեությունը կծավալի այլ վայրում:  Factor.am-ը թեմային անդրադարձել էր՝ վկայակոչելով ԵՄ դիտորդական առաքելության գրառումը, որն ավելի ուշ հեռացվել էր։

«Հայկական ժամանակը» հրապարակել է GTB հոլդինգի արձագանքը Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

-Ինչպե՞ս կմեկնաբանեք մետաղաձուլական գործարանի տեղափոխման մասին լուրերը։

-GTB հոլդինգը բազմիցս հայտարարել և տեղեկություններ է տարածել իր կողմից արդեն իսկ իրականացվող և նախատեսվող ներդրումների ու ծրագրերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մետաղաձուլարանի կառուցմանը, ինչպես արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է, ներդրումներն իրականցվելու են փուլային՝ հաշվի առնելով արտադրական ծավալների աստիճանական աճն ու շուկայական պահանջներից ելնելով՝ տեսականու հնարավոր բազմազանությունը։ Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր՝ այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Ամեն ինչ կտեղեկացվի ժամանակին։

-Բայց այլ վայրերում իրականացնում եք շինարարություն․․․

-Այո, իհարկե իրականացնում ենք։ Մեր ծրագրերը, թեև որոշ չափով գրաֆիկից հետ են ընկել, սակայն իրականացվում են ողջ ծավալով՝ որքանով որ ներում են մեր առկա կարողությունները։ Տարբեր փուլերում և տարբեր ծրագրերում աշխատանքների իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից կառանձնացնեի հատկապես ժամանակային գործոնն ու համապատասխան սարքավորումների ժամանման գրաֆիկը։ Այս կամ այն վայրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ընկերության կողմից որոշումները կայացվում են հիմնականում հաշվի առնելով այդ խնդիրները։

-Այսինքն, Երասխը աչքաթող չի՞ արված։

-Ոչ, և մեկ անգամ ևս ոչ։ Ավելին, ընկերությունը շարունակում է և հանձնառու է սահմանային բնակավայրերի, մասնավորապես Երասխ համայնքի աջակցության ծրագրերի իրականացմանը։