Կոմպրոմիս չեմ պատկերացնում․ Փաշինյանը՝ վրացական համարներով մեքենաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը

Վրացական համարանիշներով ավտոմեքենաների խնդիրը կարգավորող ՊԵԿ-ի նախաձեռնությունն իր մեջ պարունակում է բավականին լուրջ հիմնախնդիր: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2011-ից ՀՀ-ում արգելվեց ՀՀ քաղաքացիների կողմից վրացական համարանիշներով վտոմեքենաների օգտագործումը.
«Հետո անհասկանալի պայմաններում 2015-ին սողանցք ստեղծվեց, որով ինչ-ինչ ապահովագրական հիմքով մարդիկ կարողանում էին վրացական համարանիշներով մեքենաներ բերել:Հիմա փորձում են կարգավորել. Ընդ որում կարգավորումը հետևյալ կերպ է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գնի չափով մարդը պետք է գումար սառեցնի, որ իրավունք ունենա Հայաստանում օգտագործել այդ մեքենան: Երբեմն այդ գումարն ավելի մեծ է լինում, քան բուն մեքենայի գինը և սա խնդիր է: Էլ չեմ ասում երկքաղաքացիների մասին, որոնք իրվունք ունեն այս կամ այն երկրի մեքենայով երթևեկելու»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ արդեն Հայաստանում վրացական համարանիշներով մեքենա ունեցողների համար պետք է այլ որոշում կայացվի, և ընդհանրապես արգելվի մյուսների համար վրացական պետհամարանիշներով մեքենաների Հայաստան ներկրումն ու օգտագործումը:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ և կարգեր կան: Մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու մասին: Որևէ պատճառաբանությամբ ՀՀ-ի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է:
Եթե մարդիկ դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ ամենակոշտ ձևով այդ հարցը պետք է կասեցվի»:

«Հայաստանի նկատմամբ հարկային ու մաքսային պարտավորություններ կատարել-չկատարելու վերաբերյալ ես որևէ կոմպրոմիս չեմ պատկերացնում: Եթե մենք գնանք կոմպրոմիսների, նշանակում է անընդհատ գնալու ենք կոմպրոմիսների: Դա նշանակում է, որ մենք ասում ենք՝ մենք այդքան էլ պետություն չենք: Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։