Պարզաբանում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ. ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է տարածել

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով, լրացվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 8-ի 28-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման կարգի»։

Նույն գրությունը ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Թեմատիկ պլանները, համաձայն վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։

Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցել էլեկտրոնային մատյանում՝ ըստ թեմաների և դասերի, և ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: Այս ձևով լրացնելու դեպքում, որպես ոչ պարտադիր լրացման դաշտ, առկա են նաև թեմայի նպատակները և վերջնարդյունքները: Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը:

«Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում փոփոխվել են դասագրքերը, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում փուլային ձևով բաշխվում են դպրոցներում:

Նշված դասարաններում բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնց համար չկան երաշխավորված դասագրքեր, անհրաժեշտ է կազմակերպել նախկին դասագրքերով և տրամադրված ուսումնական նյութերով։

Այն առարկաների ուսուցումը, որոնք առաջին անգամ են դասավանդվում տվյալ դասարանում, անհրաժեշտ է կազմակերպել առարկայական ծրագրերի և ուսումնական նյութերի հիման վրա»:

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը: Դրանք հասանելի են նաև էլեկտրոնային մատյանում։