ՌԴ իշխանության առջև պետք է հարց դնել, որ միջանցքի բացման ուղղությամբ հստակ քայլեր անեն․ Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ակնայից ռուսական հումանիտար օգնությամբ բեռը հասել է Ստեփանակերտ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, և նման քայլերը կարող են որոշակի չափով նվազեցնել Արցախում հումանիտար ճգնաժամի ազդեցությունը ժողովրդի սոցիալ-կենցաղային պայմանների համար:
«Այս մեքենայի շարժը, որը Ակնայով մտել է Արցախ, հնարավորություն է տալու և, ըստ պայմանավորվածության, Լաչինի միջանցքը ամբողջությամբ կբացվի:

Լաչինի նոր ճանապարհը, որ կառուցվել է, դա միջանցք չէ․ ՀՀ իշխանություններն ի՞նչ են մտածում դրա մասին․․․ Այնուամենայնիվ այդ ճանապարհը պետք է բացվի, և ամեն ինչ պետք է անել նախևառաջ միջազգային հարթակներում՝ Ադրբեջանին պարտադրելու, որպեսզի այս միջացնքը բացվի:
Երբ ռուսական մեքենան է անցել Ակնայով, կարծում եմ՝ նաև այդ հարցը կարելի է դնել ՌԴ իշխանությունների առջև, որպեսզի իրենք էլ գործնական ու հստակ քայլեր ձեռնարկեն՝ Ադրբեջանին պարտադրելու, որ ճանապարհը բացի»,- նշեց Օհանյանը:

Դիտարկմանը, որ հնարավոր է Լաչինի միջանցքը և Ակնայի (Աղդամի) ճանապարհը բացվելուց որոշ ժամանակ անց Ադրբեջանը փակի Լաչինի միջանցքը և մնա միայն Աղդամի ճանապարհը, Սեյրան Օհանյանն ընդգծեց․ «Միշտ երկու երաշխիք կա. առաջինը ազգային երաշխիքներն են՝ անվտանգության համակարգն ու մեր համախմբվածությունը: Ես նկատի ունեմ նաև ՀՀ իշխանության ուղիղ կապը Արցախի իշխանության հետ, նաև համակողմանի աջակցությունը:

Երկրորդը միջազգային երաշխիքներն են և այստեղ կարծես միջազգային երաշխիքներն ավելի մեծ դերակատարություն ունեն:

Ադրբեջանը կարող է ցանկացած պահի խախտումներ իրականացնել, դրա համար Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է լուրջ աշխատանք տանեն նաև միջազգային երաշխիքների ուղղությամբ, որովհետև Ադրբեջանի վրա ազդելու միակ հնարավորությունն այսօր միջազգային հարթակներն են»:

Մանրամասները՝ տեսանյութում։