Փողերի լվացմամբ օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված գումարներից շուրջ 115 մլն դրամը

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ՝ քննությամբ դեռս չպարզված անձինք, նախնական համաձայնությամբ, 2021 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին Արաբական Միացյալ Էմիրություններում գործող 5, Կատարում գործող 3 բանկերի, ֆինանսական ծառայություններ տրամադրող ավստրալական ընկերության և 1 բանկի թողարկած բանկային քարտերի շահառուներից համակարգչի միջոցով հափշտակել են 190.729.061 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ։

Ապա հայաստանյան բանկերից մեկի կողմից սպասարկվող համակարգով, 306 միջազգային գործարքներով՝ փոխանցումներով, այդ գումարը, Երևան քաղաքի 33-ամյա բնակչի գիտությամբ և համաձայնությամբ, ուղղվել է ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի հարկերի միասնական հաշվին՝ հօգուտ Հայաստանում գործող թվով 8 անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության: Քննությամբ պարզվել է, որ նշված ԱՁ-ներից մեկը և ՍՊ ընկերությունը պատկանում է նույն 33-ամյա տղամարդուն:

Հափշտակված վերոհիշյալ գումարից առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 59.259.823 ՀՀ դրամը, ՀՀ-ում գործող նշված բանկի կողմից վերադարձվել է արտասահմանյան բանկերի քարտապաններին՝ վերջիններիս բողոքների և որպես կասկածելի գործարքներ համարվելու պատճառով։ Սակայն մնացած 131.469.238 ՀՀ դրամը բանկի կողմից սպասարկվող` ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով տարբեր մասնաբաժիններով փոխանցվել է տվյալ վճարային համակարգում գործող հարկերի միասնական հաշվին` ի օգուտ անհատ ձեռնարկատեր 33-ամյա տղամարդու և նրա հետ փոխկապակցված 5 անհատ ձեռնարկատերերին՝ իբրև վերջիններիս հարկային պարտավորությունների մարմանն ուղղված գումար։ Դա այն դեպքում, երբ նշված կազմակերպությունները կամ հարկային պարտավարություններ չեն ունեցել, կամ ունեցել են չնչին հարկային պարտավորություններ:

Այնուհետև, 33-ամյա երիտասարդը, փաստացի տիրապետելով անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության դրամական շրջանառություն իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկատվությանը, հափշտակված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հարկային պարտավորությունների գերավճար

գումարները հետ ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատերերի անունից ՀՀ ՊԵԿ-ին ներկայացրել է էլեկտրոնային դիմումներ և փաստացի հետ է ստացել 115.651.800 ՀՀ դրամը։ Այսինքն` օրինական շրջանառության մեջ դնելով ու օրինական տեսք հաղորդելով՝ տնօրինել է հանցավոր ծագում ունեցող նշված գումարը:

2023 թվականի օգոստոսի 29-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է 33-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին քննիչի միջնորդությունը, և ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով:

33-ամյա երտասարդի կողմից փողերի լվացման վերաբերյալ ավելի վաղ առանձանցված վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

33-ամյա երիտասարդի, նրան փոխկապակցված ԱՁ-ների շարժական և անշարժ գույքերի վրա դրվել է կալանք։

ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելը) քննվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում` արտասահմանյան բանկերից տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղությամբ։