Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն է արտահայտել իրանցի առաջնորդների նկատմամբ՝ սպառնալով նոր հարվածներով։

«Մենք երեկ գիշեր շատ ուժեղ հարվածեցինք նրանց, շատ հավանական է, որ այսօր երեկոյան կրկին ուժեղ հարված կհասցնենք։ Նրանք Մերձավոր Արևելքի բռնակալն են եղել, բայց նրանք այլևս բռնակալ չեն»,- ասել է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Թրամփի խոսքերը հնչում են  մի քանի ժամ անց այն բանից, երբ նա հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ «հրադադարի ավարտի» մասին՝ Հորմուզի նեղուցի մոտ առևտրային նավերի վրա իրանական հարձակումներից հետո, չնայած նա նշել էր, որ թույլ կտա շարունակել բանակցությունները։

ԱՄՆ նախագահը, միաժամանակ, պնդել է, որ Իրանի առաջնորդներն անընդհատ մոլորեցրել են իրեն՝ բանակցային նիստերի ժամանակ բաց լինելով խաղաղության համաձայնագրի համար, որպեսզի հետագայում հետ կանգնեն իրենց խոսքից։

«Նրանք կհամաձայնվեն ամեն ինչի շուրջ, ապա կգնան մամուլի ասուլիսի և կասեն, որ մենք երբեք չենք խոսել դրա մասին»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ ինքը «դժգոհ» է ռեժիմից՝ ասելով, որ այժմ մտածում է չորեքշաբթի երեկոյան նոր հարձակումների մասին։

«Մենք կարող ենք այսօր երեկոյան նրանց դեմ պայքարել, բայց կտեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ»,- հայտարարել է  նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի