ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2026 թվականի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել շուրջ 46.7 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։

Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է վերակառուցել շուրջ 500 կմ օդային և գրեթե 100 կմ մալուխային գծեր, կառուցել 27 նոր բաշխման ենթակայան, մի շարք բարձր լարման ենթակայաններ և իրականացնել ցանցի լայնածավալ արդիականացում՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներով վերազինմամբ։

«Այս պահին արդեն իրականացվել է ավելի քան 18 միլիարդ դրամի ներդրումային ծրագրի աշխատանք։ Վերակառուցվել են օդային և մալուխային գծեր, իսկ ՀԷՑ-ի կենտրոնական և մասնաճյուղերի պահեստներում առկա ապրանքանյութական մնացորդների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 27 միլիարդ դրամ։ Դրանցից մոտ 15 միլիարդ դրամի սարքավորումներ արդեն ձեռք են բերվել, որոնց մի մասը մատակարարվել է, իսկ մյուս մասը դեռ ճանապարհին է կամ գտնվում է մաքսազերծման փուլում»,- ասել է Պետրոսյանը։

Նա նշել է, որ ժամանակավոր կառավարչի նշանակվելուց հետո բոլոր գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությանը համապատասխան՝ բաց և մրցակցային ընթացակարգերով։

«Արդյունքում մինչև 40-50 տոկոսի հասնող խնայողություններ ունենք այն բյուջեների համեմատ, որոնք նախապես նախատեսված էին գնումների պլանով»,- ընդգծել է նա։

Պետրոսյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք ամիսներին սպասվում է ևս շուրջ 12 միլիարդ դրամի մատակարարում, ինչի արդյունքում պահեստներում ապրանքանյութական արժեքների ընդհանուր ծավալը կգերազանցի 40 միլիարդ դրամը։

Խոսելով նախկին գնումների մասին՝ ժամանակավոր կառավարիչը նշել է, որ անցյալ տարվա այս ժամանակահատվածում պահեստներում առկա շուրջ 27 միլիարդ դրամի ապրանքանյութական մնացորդներից 7-8 միլիարդ դրամի չափով եղել են, իր ձևակերպմամբ, «զալեժ» ապրանքներ։

«Դրանք տարիներ առաջ ձեռք էին բերվել ուռճացված գներով։ Ունենք ապացույցներ, փաստեր, որոնց հիման վրա ներկայացվել են հաղորդումներ և նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- ասել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք խոսքը ՀԷՑ-ի կարիքների համար ոչ պիտանի ապրանքների ձեռքբերման մասին է, Պետրոսյանը պատասխանել է, որ դեպքերը տարբեր են։

«Կան ապրանքներ, որոնք ընդհանրապես պետք չեն եղել։ Օրինակ՝ նախկին սերնդի սարքավորումներ, որոնք այլևս չեն օգտագործվում, ինչպես նաև տրանսֆորմատորներ, որոնց ձեռքբերման գինը շուկայականից երեք-չորս անգամ բարձր է եղել։ Դրանք նույնիսկ չէին շահագործվել և մնացել էին մատակարար ընկերության՝ «Տաշիր» խմբի մեջ մտնող ընկերության պահեստներում։ Բացի այդ, պատշաճ հաշվառում նույնպես չէր իրականացվել»,- նշել է նա։

Պետրոսյանի խոսքով՝ վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև մի քանի հարյուր միլիոն դրամ արժողությամբ մետաղի ջարդոն, ինչպես նաև հարյուրավոր մեքենաներ և մեխանիզմներ, որոնք կամ սպառել էին իրենց ծառայության ժամկետը, կամ այլևս պիտանի չէին շահագործման համար։

Նրա խոսքով՝ այդ ամբողջ գույքը հաշվառելուց հետո այն կամ վերադարձվել է մատակարարներին, կամ օտարվել շուկայական արժեքով, կամ դուրս գրվել և օգտագործվել ընկերության այլ կարիքների համար, որպեսզի չմնա հաշվեկշռում որպես օգտագործման ենթակա ակտիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան