Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Թրամփին լրագրողները հարցրել են  Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիան դադարեցնելու «պրագմատիկ» ուղու մասին։

«Նրանք պատրաստվում են գործարք կնքել։ Այս գործարքը երկար ժամանակ մշակվում էր։ Այն ունի իր դրական և բացասական կողմերը։ Նրանք գիտեն, թե ինչ է դա։ Նա գիտի, թե ինչ է դա՝ ավելի լավ, քան որևէ մեկը»,- պատասխանել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև գովաբանել  է Զելենսկիին «հիանալի աշխատանք կատարելու» և «շատ արդյունավետ» լինելու համար։ Նա հավելել է՝ կարծում է, որ երկու նախագահներն էլ ցանկանում են ավարտել պատերազմը, իսկ Զելենսկին, անշուշտ, «կցանկանար վերադառնալ իր երկրի վերականգնմանը՝ այս բոլոր մահերի և ավերածությունների փոխարեն»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կաշխատի Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ՝ համոզվելու համար, որ Ուկրաինան այլևս երբեք չի ենթարկվի հարձակման։

«Ռուսաստանը մեզ շատ է հարգում, և մենք աշխատելու ենք անվտանգության վերաբերյալ որևէ համաձայնագրի շուրջ։ Եթե կարողանանք ճիշտ համաձայնագիր կնքել, կօգնենք Եվրոպային… և կաշխատենք անվտանգության վերաբերյալ որևէ փաթեթի վրա»,- նշել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ մտադիր է այսօր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

«Հարցրեք նախագահ Պուտինին, ինչ կհարցնեիք նրան։ Որովհետև ես այս հարցը կփոխանցեմ նրան։ Այսօր կխոսեմ նրա հետ»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի