Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 8-ից արգելել են դիզելային վառելիքի արտահանումը։ Meduza.io-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով՝ հուլիսից Ռուսաստանը նաև սկսել է վառելիքի ներմուծում այլ երկրներից։ Նովակը նշել է, որ ավտոլցակայաններում ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացնում քաղաքացիների շրջանում, և կառավարությունը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում շուկան կայունացնելու նպատակով։

Դիզելային վառելիքի արտահանման արգելքի հնարավորության մասին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին դեռևս մայիսի վերջին։ Այդ ժամանակ նշվում էր, որ նման քայլը քննարկվում է, թեև շուկայում դիզելային վառելիքի պակաս չէր արձանագրվում։

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սրվել է մայիսի վերջից՝ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա իրականացված հարվածների ֆոնին։ Հաղորդվում է, որ թիրախավորվել են երկրի խոշոր նավթավերամշակման ձեռնարկությունները։