Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկյանի խոսքն առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Factor TV-ի եթերում խոսել է հետընտրական շրջանի քաղաքական զարգացումների, ընդդիմության հետագա գործողությունների և Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումների մասին: Անդրադառնալով Ծառուկյանի կալանավորմանը՝ Սուրենյանցը պնդել է, թե գործը քաղաքական ենթատեքստ ունի և դիտարկվում է որպես քաղաքական հաշվեհարդար։

«Եթե նույնիսկ անաչառ դիտորդի աչքով նայենք, կտեսնենք, որ մեր մոտ ինչ-որ պատահականության չակերտների մեջ գործարարները թիրախավորվում են միայն այն դեպքում, երբ որ քաղաքական հայտ են ներկայացնում։ Այդպես եղավ Սամվել Կարապետյանի դեպքում, այդպես եղավ Գագիկ Ծառուկյանի դեպքում։ Եվ այդպես կլինի ցանկացած գործարարի դեպքում, որոնց հանդեպ այս պահին շատ լոյալ է իշխանությունը»,- ասել է Սուրենյանցը։

Նա նշել է, որ գործարարի դեմ գործընթացները սկսվել են հենց ընդդիմադիր դաշտում քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո: Ըստ Սուրենյանցի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քայլերը կարող են ունենալ նաև անձնականմոտիվ՝ կապված վերջինիս նախընտրական արտահայտությունների հետ: Նա անդրադարձել է նաև հափշտակության մեղադրանքով քրեական գործին․

«Ես այս պատմությանը ակամայից ծանոթ եմ։ Իմ ունեցած վարկածով, իմ տպավորությունը այնպիսին է, որ իրանցի ծագումով մի գործարար պարոն Ծառուկյանին գումար է գցել, այսինքն գումար է ստացել, որի դիմաց անհրաժեշտ ծառայություններ չի մատուցել։ Այսինքն այս գործը ինձ համար դրա համար է շատ պարադոքսալ, ես ասում եմ հակառակ տրամաբանությունն է աշխատել, ընդհակառակը՝ իրեն են խաբել, ոչ թե հակառակը»,- պարզաբանել է Սուրենյանցը։

Սուրենյանցը քննադատել է նաև իշխանությունների գործողությունները Գագիկ Ծառուկյանին ձերբակալելիս՝ նշելով, որ դրանք ունեցել են ոչ իրավական, այլ քաղաքական բնույթ։

«Նույնիսկ ամենաօրինազանց գործարարին աշխարհի որևէ երկրում, նույնիսկ անմեղության կանխավարկածն այդ ձևով տրորելով, նման ստոր, անմարդկային եղանակներով չեն կալանավորում, երբ որ մարդը դիմադրություն ցույց չի տալիս»,- նշել է նա՝ հայտարարելով, որ իշխանությունը հատել է «կարմիր գծերը» և գծել սեփական իշխանությունից հեռացման սցենարը։

Խոսելով ընդդիմության հետագա անելիքների մասին՝ Սուրենյանցը նշել է, որ ռազմավարական մտածողություն դեռ չի ձևավորվել, ինչը կարող է հանգեցնել ավելի ռադիկալ ընդդիմության ձևավորմանը:

«Առանցքային ընդդիմադիր ուժերի գլխավոր պրոբլեմը հենց այն էր, որ իրենք կարողացան քիչ թե շատ արդյունավետ համակարգեր ստեղծել նախընտրական փուլը սպասարկելու համար, բայց կայուն համակարգեր, որոնք հետընտրական միջնաժամկետ պրոցեսը կսպասարկեն, այդ համակարգերը ստեղծված չեն կամ սաղմնային վիճակում են, ինչը լուրջ պրոբլեմներ է ստեղծում։ Այդ մասին ընդդիմությունից մենակ ես եմ խոսում։ Ուրեմն այսօր մենք կանգնած ենք նոր համակարգերի ձևավորման անհրաժեշտության առաջ»։

Ինչ վերաբերում է մանդատներից հրաժարվելու կամ դրանք վերցնելու հարցին, Սուրենյանցը նշել է, որ դա չի կարող լինել արդյունավետ քայլ, եթե երկրում հեղափոխական իրավիճակ չկա։ Նա ընդգծել է, որ այդ հարցը հանրության հետ համատեղ չպետք է որոշվի, և յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է կայացնում որոշում։ Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տվել ընդդիմադիրներին հրաժարվել խորհրդարանական պաշտոններից՝ դրանով ցույց տալով, որ խորհրդարանական գործունեությունը դիտարկում են որպես այլընտրանքային քաղաքականության հարթակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան