ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին

Լուրեր

06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
Բոլորը

Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։

Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը երկու երկրների միջև արձանագրված առևտրաշրջանառության աճի համատեքստում։ Կողմերը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ճանապարհային տուրքերը, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման վերաբերյալ հարցերը, տվյալների էլեկտրոնային փոխանակման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակաբար դիտարկման տիրույթում պահել առանցքային հարցերի ուղղություններով գոհացնող արդյունքների հասնելու վերաբերյալ: