10 մլն դոլար՝ խաղողի մթերման համար․ Կառավավարությունը կսուբսիդավորի մթերումն ու կգնի կոնյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փաթեթը կազմել են՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք այսօր առկա են արտաքին շուկաներում՝ հիմնականում կախված արտարժութային շուկաներում հայկական դրամով ապրանքների թանկացման և դրա հետևանքով մրցակցության դժվարացման հետ։

Նախարարի խոսքով՝ խաղողի և խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է, և առկա խնդիրները հանգեցրել են նրան, որ կոնյակի արտադրման գործում խաղող մթերողները այս տարի նախապատրաստվել են մոտ 65 հազար տոննայով ավելի քիչ խաղող մթերել, քան նախորդ տարիներին:

«Այդ խնդիրը լուծելու, խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ սահմանելու (դա 110 դրամն է), ինչպես նաև խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար մենք նախատեսել ենք միջոցառումների շարք, որը բաղկացած է հետևյալ գործողություններից. առաջին՝ մենք, ինչպես նախորդ տարի, տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերող ընկերությունների համար, որպեսզի իրենք կարողանան արագ և ավելի լավ պայմաններով վարկավորում ստանան և ավելի արագ վճարեն խաղողի մթերման դիմաց: Երկրորդ՝ մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար: 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում 1 կիլոգրամ խաղողի համար, իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար 50 դրամ խաղողի գնի սուբսիդավորում, որը պետք է թույլ տա, որ խաղող մթերողները լավ գնով մթերեն խաղողը և իրենց ապրանքի առումով մրցունակ լինեն արտաքին շուկաներում:

Մյուս գործիքը, որն այս տարի առաջին անգամ առաջարկում ենք կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որը պետք է թույլ տա, որպեսզի մենք նախ հասկանանք, թե խաղողի արտահանման հետ կապված դժվարություններն ինչպիսին են, բայց նաև, մյուս կողմից, տանք լրացուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններին, որպեսզի իրենք կարողանան մթերման ամբողջ ծավալն իրականացնել: Այս գործողությունների համախմբությունը թույլ է տալիս վստահ լինել, որ մենք, առաջին, կապահովենք խաղողի ողջ ծավալով մթերումը, երկրորդ՝ կապահովենք նվազագույն 110 դրամ 1 կգ խաղողի համար գինը, ինչպես նաև կապահովենք այն, որ խաղողագործները հնարավորինս արագ վճարում կստանան իրենց արտադրած ապրանքի համար»,- նշեց Քերոբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։