ԵՄ-ն ներկայումս չի դիտարկում Ադրբեջանի հետ ստորագրված Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցումը․ Բորել

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին արաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին։

Բորելի հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրը որպես առանձին օրակարգ քննարկվել է 2023 թվականի հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում, որտեղ Բարձր ներկայացուցիչը ներկայացրել է Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակման հետևանքով իրավիճակի վատթարացման ընդհանուր պատկերը։ Նա արտաքին գործերի նախարարներին զգուշացրել է հումանիտար ճգնաժամի վտանգի մասին և փոխանցել Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչը։

Նշվում է, որ ԵՄ-ն 2022 թվականի դեկտեմբերի սկզբից ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում ու դրա շուրջ զարգացումներին, ինչպես նաև դրանց հումանիտար հետևանքներին։ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել բացել միջանցքը և շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ամենաբարձր մակարդակով՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել փոխադարձ ընդունելի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Այս առումով, ներկայումս չի դիտարկվում Ադրբեջանի հետ 2022 թվականի հուլիսի 18-ին ստորագրված Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցումը, որը ԵՄ-ի՝ էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու ջանքերի մի մասն է: Սակայն, ԵՄ-ն կշարունակի Բաքվի վրա ազդել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության վրա, և որ դա պատշաճ կերպով չկատարելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»,-ասվում է Բորելի հայտարարության մեջ։