Բարձրացրի 30 հազար հայ երեխաների կյանքի անմարդկային պայմանների հարցը․Աննա Հակոբյան
Քաղաքականություն
06.09.2023 | 22:35ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կիևում ջերմ և անմիջական շփում է ունեցել Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, և Դանիայի, Սլովենիայի և Սլովակիայի Պարոնների հետ։
«Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման եւ կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- գրել է Հակոբյանը։