ՀՀ ժողովրդական արտիստի, վաստակավոր բժշկի կամ ուսուցչի կոչման փոխարեն՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչում. ԱՆ նոր նախագիծը

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները, փոխարենը բոլորն ամբողջացնել Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչման մեջ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը.

«Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա: Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու Օրենքով ներկայումս նախատեսված պատվավոր կոչումները և նախատեսելու մեկ միասնական պատվավոր կոչում՝ դրա շնորհման հիմքում դնելով այլ մեթոդաբանություն՝ հետևյալ հիմնավորումներով»,- որպես պարզաբանում նշվում է նախագծում։

Մշակույթի և արվեստի ոլորտում ներկայումս նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը, ըստ ԱՆ-ի, պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Անդրադառնալով ՀՀ վաստակավոր լրագրողի տիտղոսին, գերատեսչությունն այսպես է պարզաբանել դրա չեղարկման անհրաժեշտությունը.

«Վաստակավոր լրագրող կոչումը չի կարող հանդիսանալ լրագրողի աշխատանքի գնահատման կարևոր պայման, քանի որ վերջինիս գլխավոր առաքելությունն է հանրությանը ժամանակին, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումը, հետևաբար՝ լրագրողի գործունեության գնահատման հիմքում ընդհանուր առմամբ պետք է դրվեն հանրության կողմից նրա պատրաստած լրատվական նյութի բովանդակությունը, արծարծվող հարցերը խորությամբ, անաչառ և համապարփակ ներկայացնելու ունակությունը, մինչդեռ տվյալ կոչման առկայությունն անհավասար պայմաններ է ստեղծում լրատվության ոլորտում գործող լրագրողների գործունեության համար: Լրագրողական անհատականության պահպանման սկզբունքից ելնելով իսկ` պրոֆեսիոնալ գործունեության այս ձևաչափը համարվում է անհամատեղելի»,- նշվում է նախագծում։

Փոփոխությանը զուգահեռ՝ արդեն իսկ մշակվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը, որը պատրաստված կլինի բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում:

Նշենք՝ «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

Ռոզա Վարդանյան