Շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրի խոստումով խոշոր չափերի գումարներ են հափշտակել

Լուրեր

08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ԻԻՀ երկու քաղաքացի, մտադրություն ունենալով շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, իրենց ծանոթից տեղեկանալով, որ Երևանի 56-ամյա բնակչուհին կարող է ՀՀ-ում կազմակերպել հիշյալ գործընթացը, 2019թ. հունիս-օգոստոս ամիսներին ժամանել են Երևան:

Վերջիններս Երևանում գործող սրճարաններից մեկում հանդիպել են 56-ամյա կնոջ հետ, ով նպատակադրվելով խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար, հայտնել է իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ՝ հավաստիացնելով որ յուրաքանչյուր անձի համար 3.500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց կարող է կազմակերպել շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերումը:
Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ԻԻՀ վերոնշյալ քաղաքացիները ՀՀ են հրավիրել մի շարք համաերկրացիների։ 56-ամյա կինը, շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրերի ձեռք բերումը կազմակերպելու կեղծ պատրվակով, ԻԻՀ հիշյալ երկու քաղաքացիների միջոցով նրանցից վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 105.000 ԱՄՆ դոլարին համարժեք 49.980.000 ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակել է:
Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ ԻԻՀ երկու քաղաքացիները, իրենց մեկ այլ ծանոթի խորհրդով հանդիպել են Երևանի 55-ամյա բնակչին՝ շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու նպատակով: Վերջինս, ներկայանալով որպես ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան աշխատակից, նույն մեխանիզմով ԻԻՀ քաղաքացիներից հափշտակել է 21.000 եվրոին և 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք, ընդհանուր՝ 15.311.000 ՀՀ դրամ գումար: 55-ամյա տղամարդը նույն եղանակով նաև իր ծանոթից է հափշտակել 7.140.000 ՀՀ դրամին համարժեք 12.000 եվրո գումար՝ վերջինիս դստեր ընտանիքի մուտքը Ֆրանսիայի Հանրապետություն կազմակերպելու պատրվակով:
Բացի այդ, Երևանի 56-ամյա բնակչուհին, ինչպես միայնակ, այնպես էլ նույն քաղաքի 47-ամյա բնակչուհու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի գումարներ: Մասնավորապես, տեղեկանալով քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու մտադրության մասին՝ 56-ամյա կինը ներկայացել է, որոշ դեպքերում էլ վերջինիս 47-ամյա հանցակիցը նրան ներկայացրել է որպես ԴԱՀԿ ծառայության աշխատակից, ով կարող է կազմակերպել հիշյալ ծառայությունից աճուրդի միջոցով շուկայականից ցածր արժեքով բնակարանի ձեռքբերումը: 56-ամյա կինը, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, բջջային հավելվածի միջոցով նրանց է ուղարկել տարբեր բնակարանների լուսանկարներ, իբրև ԴԱՀԿ աճուրդի մասնակցության վերաբերյալ կազմված իրականում գոյություն չունեցող փաստաթղթեր: Նա նաև ցույց է տվել Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ՝ ձևացնելով, թե իբրև զբաղվում է բնակարանի ձեռքբերումը կազմակերպելու գործընթացով: Քաղաքացիներից ստանալով դրական պատասխան՝ գործարքի համար նախատեսված ծախսերը կատարելու կեղծ պատրվակով, ինչպես նաև որպես կանխավճար 56-ամյա կինը ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և հափշտակել դրանք:
Վերջինս քաղաքացիներից տարբեր չափերի գումարներ է հափշտակել նաև բնակարաններ վարձակալությամբ տրամադրելու կեղծ պատրվակով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 56-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ( 2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ( 3 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով ( 2 դրվագ) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): 47-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Հիշյալ կանանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 55-ամյա տղամարդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նշված երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: