206 դատավորի աշխատավարձ կդառնա 1 մլն դրամ․ ինչ կփոխի կառավարության այս որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատավորների աշխատավարձը մոտ 60 տոկոսով բարձրացնելու՝ Կառավարության որոշմանը մեզ հանդիպած քաղաքացիների մեծ մասը հեգնանքով են արձագանքում։ Տրակուսած են՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ դատավորները հանուն քաղաքացիների են բարձր վարձատրվելու։ Նիկոլ Փաշինյանի այդ փաստարկը նրանց համար այնքան էլ համոզիչ չէ։

Ըստ արդարադատության նախարարի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության վերանայման անհրաժեշտությամբ և բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև նույն դատարանում առկա թափուր պաշտոններն ավելի  գրավիչ դարձնելու անհրաժեշտությունից:

Սահմանվածից 60 տոկոսով բարձր կվարձատրվեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության, սնանկության և վարչական դատարանների դատավորները։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ մինչ նման որոշում կայացնելը՝ պետք էր ուսումնասիրել և հասկանալ, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան դատական համակարգում, որոնք աշխատավարձերի բարձրացմամբ պետք է լուծվեն։ Իրավապաշտպանը թերահավատ է, որ առկա  խնդիրներն այս որոշմամբ կկարգավորվեն։

Կառավարության ղեկավարը, մինչդեռ, պնդում էր, թե աշխատավարձերի բարձրացումն   անկախ դատական համակարգ ունենալու երաշխիքներից է, միևնույն ժամանակ, խոստովանելով, որ մինչ այժմ այդ հարցում լիարժեք հաջողության չեն հասել։

Թե ինչու է Փաշինյանի նկարագրած այս համակարգում աշխատավարձերի բարձրացում իրականացվում, և արդյո՞ք դրանից հետո նշված խնդիրները կլուծվեն, իրավապաշտպան Նինա կարապետյանցի համար պարզ չէ։

Արդարադատության նախարարությունն աշխատավարձերի բարձրացումը հիմնավորում է նաև դատական գործերի քանակի շարունակական աճով, որն էլ հանգեցրել է դատավորների գերծանրաբեռնվածությանը՝ առաջացնելով աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն։

Կառավարության որոշմամբ՝ այս փուլում կբարձրանա 206 դատավորի աշխատավարձ, իսկ հետագայում արդեն, բյուջետային հնարավորություններից կախված, գործադիրը խոստանում է բարձրացնել նաև Վերաքննիչ դատարանի դատավորների աշխատավարձը։

Հայաստանում, ընդհանուր առմամբ, կա մոտ 300 դատավոր։ Նրանց աշխատվարձը նվազագույնը 700 հազար է, առավելագույնը՝ 1․5 միլիոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Հովհաննիսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: