Ինքը գիտի՝ ոնց է փախել․ պատերազմից հետո ես զբաղված էի խուլիգանությունները կանխելով․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես որևէ մեկին չեմ համարում իմ մրցակիցը»,- այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր և նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի միջև քարոզարշավի ընթացքում կարծես թե դուել է ընթանում, որովհետև քաղաքական հայտարարություններ ու քննադատություններ են հնչեցնում միմյանց հասցեին։

«Ես վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին երեւանցիներն ընտրելու են Երեւանի եւ երեւանցիների ապագայի համար եւ այն իրականության համար, որը հենց հիմա շարունակվում է։ Այսինքն՝ երբ մարդը տեսնում է, որ իր բակը բարեկարգվում է, մանկապարտեզը բարեկարգվում է, դպրոցը բարեկարգվում է․․․
Իսկ որոշ ուժեր կարծում են, որ մեզ պետք չէ, որ բարեկարգվի, որովհետեւ մեզ քաոս է պետք։ Այն մարդիկ, ովքեր այդ քաոսի ջրաղացին ջուր են լցնում, այո, իրենք կարող են համարվել իմ քաղաքական հակառակորդները։ Դուել չկա, ես որեւէ անձի հետ չեմ բանավիճում․․․
Եթե մարդը քաղաքականապես այնքան հասուն չէ, որ քաղաքական ենթատեքստերը կարողանա գրագետ կարդալ, երբ որ բոլորը վատն են, ու դու միակն ես ու լավը, այդտեղ շատ խոր խնդիր կա քո մեջ, քո անձի մեջ»,- նշեց ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածուն։

Անդրադառնալով Մարությանի վերաբերյալ իր հնչեցված մտքին, այն է՝ «Ընդամենը պատերազմից հետո, որ տեսավ՝ մի քիչ խարխուլ է մեր վիճակը, կարող ա ծեծ ուտենք էսա, թողեց փախավ», Ավինյանը նշեց․ «Փախել է։ Ով փախել է, փախել է, ու ես հստակ ասում եմ՝ պատերազմից հետո, երբ Կառավարության շենք ու ԱԺ մտնում էին ինչ-որ խուլիգաններ, ես զբաղված էի այդ ամեն ինչը կանխելով, որ հակաժողովրդավարական ուժերը, խուլիգանները էս երկրի տերը չդառնային ու 2018 թվականին հեղափոխությամբ ձեռք բերված իրավունքներն ու ժողովրդավարական ու ազատ ընտրություններ ունենալը որևէ մեկը չկարողանար խլել մեզնից: Իսկ ով վախեցավ այդ պրոցեսում, ու իր սիրտը՝ չգիտեմ ուր փախավ, ինքը գիտի՝ ոնց է փախել, երբ որ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։