Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին․ փոխվարչապետ
Քաղաքականություն
04.09.2023 | 14:37Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջերս փոխանցած առաջարկներին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։