ՌԴ ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը կայցելի Հայաստան
Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը` ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: