Իշխանությունը վստահ է՝ Ռուբեն Վարդանյանն է Հարությունյանի հեռացման նախաձեռնողը. ինչ է սպասվում Արցախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի քան երեք տարի պաշտոնավարելուց հետո այսօր հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով։ 2020 թվականի ապրիլին Արցախում ընտրության արդյունքներով մոտ 90 տոկոս քվե ստացած Հարությունյանը հրաժարականի որոշման մասին հայտնեց երեկ՝ պատճառաբանելով՝ Արցախի շուրջ իրավիճակը հուշում է, թե առկա է մոտեցումների և քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Իսկ դրան հասնելու համար, ըստ Հարությունյանի, անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած իրենից:

Երեկ Հարությունյանը նաև երկու հրամանագիր ստորագրեց․ նախ՝ պաշտոնից ազատեց 7 ամիս առաջ պետնախարար նշանակված Գուրգեն Ներսիսյանին, ապա նրան փոխարինող նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։ Արդեն այսօր նորանշանակ պետնախարարին Կառավարության կազմին ներկայացնելիս Հարությունյանը շեշտեց՝ Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը պատասխանատու ժամանակաշրջան է, որի հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունի։ Իսկ նոր ձևավորվող իշխանությանը Հարությունյանը հորդորել է սատարել, որպեսզի հնարավոր լինի երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարել և դիմակայել ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին։

Որպես Արցախի ապագա նախագահ՝ երեկվանից շրջանառվում է միայն պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանի անունը։ Նա Արցախում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, այդ թվում՝ եղել է Արցախի ԱԱԾ տնօրեն Բակո Սահակյանի պաշտոնավարման տարիներին։ Շահրամանյանն այսօր խոստովանեց՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու՝ Հարությունյանի առաջարկն ընդունել է առանց երկմտելու, միևնույն ժամանակ, շեշտելով, որ երկրում իսկապես դժվար իրավիճակ է։ Իսկ մինչ առաջիկա տասն օրում կընտրեն նախագահ, Կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց զգոն լինել ներքին կայունությունը պահպանելու համար։

Շուրջ չորս ամիս առաջ Արցախի Ազգային ժողովն ընդունել էր Սահմանադրությունը փոփոխելու նախագիծ, որը հնարավորություն է տալիս ռազմական դրության դեպքում Արցախի նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին:

Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունենող խորհրդարանական խմբակցությունները թեկնածու առաջադրելու առնչությամբ դեռ փակագծեր չեն բացում։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Factor TV-ին փոխանցեց՝ այդ հարցով առաջիկա օրերին քննարկում կունենա և որոշում կկայացնեն։

Հարությունյանի հեռացմանը կողմ այս ուժից, որի առաջնորդը Վիտալի Բալասանյանն է, կարծում են, որ իշխանության փոփոխությամբ Արցախում հնարավոր կլինի ստեղծված իրավիճակից դրական ելքեր ակնկալել, բայց թե ինչպես՝ չեն հստակեցնում։

Թե ինչպիսի է Արցախի ազգային ժողովի մյուս խմբակցությունների դիրքորոշումը, մեզ պարզել չհաջողվեց. պատգամավորները մեր զանգերին չէին պատասխանում։

Եվ մինչ Արցախի նախագահը պնդում է, թե չնայած ներքին և արտաքին դերակատարների հետ ունեցած քննարկմանը՝ հրաժարականի որոշումը կայացվել է բացառապես իր կողմից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից այլ պնդում է հնչում։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այդ որոշումն Արցախում է կայացվել, և դրան հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Առանց անուններ նշելու՝ Քոչարյանը պնդեց, թե այդ անձինք Արցախի նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչներն են։ Քոչարյանի կարծիքով՝ Արցախի նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդը Սամվել Շահրամանյանն է։ Իսկ նրա ընտրվելու դեպքում Արցախում իշխանությունը, ըստ էության, կանցնի այն անձնանց, որոնք հասան Հարությունյանի հրաժարականին, ասում է Քոչարյանը՝ նկատի ունենալով նաև Արցախի նախկին նախագահներին։ Իսկ թե ինչպես դա կանդրադառնա Երևան-Ստեփանակերտ շփումների վրա, Քոչարյանը շեշտեց՝ լարվածությունը ցանկալի չէ ո՛չ Արցախին, ո՛չ Հայաստանին։

Այն, որ Արցախում իշխանության փոփոխությունը հենց այս համատեքստում է ռիսկեր պարունակում, կարծում է նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ Արցախում իշխանության են գալիս գործիչներ, որոնք խիստ ընդդիմադիր կեցվածք ունեն Հայաստանի իշխանության նկատմամբ։

Գրիգորյանը Հարությունյանի հրաժարականը համարում է Արցախում վերջին շրջանում ստեղծված ներքաղաքական պայքարի արդյունք։ Նա կարծում է, որ Արցախի՝ դեռևս գործող նախագահի հեռանալու պահանջը կար թե՛ Սամվել Բաբայանի ղեկավարած ուժի կողմից, թե՛ Ռուբեն Վարդանյանի շուրջ համախմբած ուժի։ Այս դեպքում, հաշվի առնելով, թե ով է Արցախի նախագահի հնարավոր թեկնածուն, Գրիգորյանը եզրակացնում է՝ կատարվեց Ռուբեն Վարդանյանի շուրջ համախմբվածների պահանջը։

Սրան զուգահեռ՝ Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ շարունակում է վատթարանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան