Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 կորուստ, 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կողմն ադրբեջանական սադրանքի հետևանքով 3 զոհ և երկու վիրավոր ունի, հաղորդում են Պաշտպանական գերատեսչությունից։ Թշնամու կրակի հետևանքով զոհված զինծառայողներից երկուսը Մասիս քաղաքից են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյան և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյան։ Այս մասին էլ տեղեկացնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Նշենք, որ թշնամին վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ականանետներ։ Ժամը 12:25-ից էլ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Երկու ժամ առաջ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է, թե ինչպես է թշնամին լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մեկ ժամ առաջ Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։

Սահմանային իրավիճակի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը ՊՆ-ն տարածել է մեկ ժամ առաջ․ ժամը 15:15-ի դրությամբ՝ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է։ ՊՆ-ից նաև տեղեկացնում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան