Թատրոն կարող է լինել պատի վրա, տանիքին, լողավազանում՝ ամենուր. ապաքաղաքական զրույց Արթուր Ղուկասյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Հայֆեստ» արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր և նախագահ Արթուր Ղուկասյանը: Նրա կարծիքով՝ թատրոնը կարևոր դեր է խաղում նաև այն ժամանակ, երբ հասարակությունը, երկիրը ճգնաժամի մեջ են: Պարզապես պետք է հասկանալ, որ թատրոնն այսօր կարող է կազմակերպվել ամենուր՝ պատի վրա, ջրում, տրանսպորտում: Եվ հատկապես համավարակն ու պատերազմը ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ընդլայնել թատրոնի շրջանակները:

Թատերական պրոդյուսերի աշխատանքի զգալի մասը կապված է տարբեր նախագծերի համար հովանավորներ փնտրելու հետ: «Հայֆեստի» դեպքում երբեմն որոշ մասնակցություն է ունենում նաև պետությունը: Արթուր Ղուկասյանը գտնում է, որ Սնուփ Դոգի վրա պետությունը չպիտի գումարներ ծախսի, բայց եթե մասնավոր ներդրողը ցանկանում է միջոցներ ներդնել նման նախագծերի մեջ, ապա դա, ըստ նրա, միանգամայն նորմալ երևույթ է:

Ո՞րն է թատերական պրոդյուսերի գործառույթը՝ գաղափարնե՞ր առաջարկել, թե՞ իրագործել ռեժիսորների մտահղացումները: Ըստ հաղորդման հյուրի՝ երկու հմտություններն էլ անհժրաժեշտ են: Պրոդյուսերը պետք է ստեղծագործական դաշտ բացի ներկայացման հեղինակների համար, բայց, մյուս կողմից, նրանց ուղղություն ցույց տա, որպեսզի վերջնական արդյունքը հասանելի լինի հանդիսատեսին:

Արթուր Ղուկասյանի կարծիքով՝ ֆիլմը կամ ներկայացումը կարող են լինել «գերկոմերցիոն», բայց որակյալ: Սակայն նրա համար ավելի հետաքրքիր է զարգացնել արվեստը, բարձրացնել հանդիսատեսի մակարդակը՝ առավել բարդ ստեղծագործություններ մատուցելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան