Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

01.05.2026 | 15:56
ԵՄ-ին անդամակցությունն արագացնելու՝ Ուկրաինայի պահանջները լարվածություն են առաջացնում եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններում. FT
01.05.2026 | 15:40
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը նշանակում է՝ «պատերազմն ավարտել է»
01.05.2026 | 15:29
«Բարսելոնան» ցուցադրել է «Էլ Կլասիկոյի» մարզաշապիկը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
01.05.2026 | 15:18
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
01.05.2026 | 15:17
Հայկական եկեղեցիների քանդման ֆոնին՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները Ստեփանակերտ են այցելել
01.05.2026 | 15:00
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
01.05.2026 | 14:45
Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և տասնյակ մարդկանց ձերբակալել մայիսմեկյան հավաքների ընթացքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 14:31
Գերմանիայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու վերաբերյալ Թրամփի կոչը ցնցել է Պենտագոնին․ Politico
01.05.2026 | 14:19
ՖԻՖԱ-ի նախագահին չի հաջողվել կազմակերպել Պաղեստինի ու Իսրայելի ներկայացուցիչների ձեռքսեղմումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.05.2026 | 14:00
Ես վարչապետի պաշտոնը չեմ ուզում, հրաժարվում եմ․ Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 13:42
Մայիսմեկյան տոնական շքերթ Երևանի կենտրոնում․ ՈՒՂԻՂ
01.05.2026 | 13:38
ԱՄՆ դատախազները Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի նոր տեսանյութ են հրապարակել
01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով: Դրանք հեշտ չեն լինելու, և շատ կարևոր է այդ փոփոխությունների ճանապարհին հասկանալ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե աշխատում ենք որպես մի մեծ թիմ ու ջանք ենք դնում մեկ նպատակով՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր սովորողի համար որակյալ կրթություն ունենալու։

Բարեփոխումների ընթացքը չափազանց բարդ և պատասխանատու է բոլորիս համար. ուսուցման գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք՝ լինի մանկավարժ, աշակերտ, ծնող, թե պաշտոնյա, իր անելիքն ունի, որին պետք է մոտենալ մեծ հոգատարությամբ և բարձր գիտակցումով:

Մեծածավալ աշխատանքների իրականացման ճանապարհին անփոխարինելի են մասնագիտական հանրույթի դերն ու աջակցությունը, որոնց կարիքն ունի պետությունը: Այս մեծածավալ աշխատանքներում առանցքային է հատկապես ուսուցչի դերակատարումը:

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, յուրաքանչյուր բարեփոխում կայանում է միայն ձեր անմիջական ջանքերի, կատարած գործի հանդեպ պատասխանատվության և սրտացավության շնորհիվ: Շնորհակալ եմ ձեր անհոգնում աշխատանքի և վաղվա օրվա աննահանջ հավատի համար: Մենք ձեզ հետ անցել ենք համավարակն ու պատերազմը, արել ենք ավելին, քան պատկերացնում էինք՝ մեր երեխաների կրթությունն ապահովելու համար։ Այժմ էլ հեշտ օրեր չեն. շատ են բարդություններն ու անորոշությունները։

Այսօր մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի պայմաններում զրկված են կրթական իրավունքը լիարժեք և արժանապատիվ իրացնելու հնարավորությունից, ինչը լուրջ մտահոգություններ պետք է առաջացնի միջազգային կառույցների շրջանում: Այս սեպտեմբերին առաջին դասարանցիների մուտքը Լեռնային Ղարաբաղի դպրոցներ ոչ թե տոնականության, այլ անհանգստության, անորոշության և ահագնացող մտավախությունների միջավայրում է։ Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել մեր հայրենակիցներին և օր առաջ վերադարձնել ուսումնական բնական գործընթացին: Հետևաբար, այսօր ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է։

Նոր ուսումնական տարում բոլորիս մաղթում եմ խաղաղ պայմաններում բեղմնավոր գործունեություն, փոփոխությունների իրականացման ճանապարհին ուժ և հաստատակամություն:

Բարի՛ երթ»: