Համար 1 երթուղուց հանվել են ավտոբուսներ. քաղաքացիների բողոքն ու քաղաքապետարանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
Բոլորը

Այս տարվա ապրիլից մայրաքաղաքում ուղեգիծ դուրս եկան գերմանական 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսները։ Քաղաքային իշխանությունը հայտարարեց՝ մինչև սեպտեմբեր Երևանի փողոցներում «Գազել»-ներ չեն լինի։

Թեև մոտ 300 հին «Գազել»-ներ փոխարինվեցին ավտոբուսներով, սակայն հանրային տրանսպորտի խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան` պարզելու, թե MAN մակնիշի քանի՞ ավտոբուս է շահագործվում այս պահի դրությամբ, յուրաքանչյուր երթուղում քանի՞ շարժակազմ կա, ի՞նչ հաճախականությամբ են սպասարկում և կա՞ն, արդյոք, ավտոբուսներ, որոնք վնասված են և չեն շահագործվում:

Երևան ներկրված 87 MAN մակնիշի ավտոբուսները սպասարկում են 8 երթուղի՝ ասվում է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։

Ըստ այդմ, համար առաջին երթուղին սպասարկվում է 12 միավորով, հ.3-ը՝ 16, հ.5-ը՝ 10, հ.35-ը՝ 11, հ.36-ը՝ 11, հ.41-ը՝ 12, հ.74-ը՝ 11, հ.100-ը՝ 4:

Հատկանշանական է, որ նվազեցվել է համար առաջին երթուղու շարժակազմի քանակը 6 միավորով: Այսինքն՝ ի սկզբանե համար առաջին երթուղին սպասարկել է ոչ թե 12, այլ 18 միավոր։ Նվազեցված շարժակազմը տրամադրվել է համար 35, 36 և 74 երթուղիներին, ինչպես քաղաքապետարանից են ասում՝ սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմերի թվաքանակներն ապահովելու նպատակով:

Քաղաքացիները հիմնականում դժգոհում են հենց համար առաջին երթուղուց։ Ասում են՝ նախկինում ավտոբուսներն ավելի լավ էին աշխատում, հիմա երբեմն մինչև մեկ ժամ սպասում են։ Այս փաստը նախօրեին արձանագրել է նաև մեր տեսախցիկը։

Համար առաջին երթուղու վարորդից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է ուշացման պատճառը, ասաց` քաղաքապետարան դիմենք, միաժամանակ նշելով, որ կան վնասված ավտոբուսներ, որոնց երթուղի վերադարձի դեպքում խնդիրը կկարգավորվի: Վարորդը նաև վստահեցրեց` խնդիրը լուծված կլինի սեպտեմբերի 1-ից և քաղաքացիները ստիպված չեն լինի այդքան սպասել:

Քաղաքապետարանի գրավոր պատասխանում նշվում է՝ բացի «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող հ.100 երթուղուց, որի շարժման միջակայքը 40-45 րոպե է, մյուս երթուղիների համար շարժման միջակայքերը միջին հաշվով կազմում են 12-15 րոպե: Նաև ասում են՝ 3-4 րոպեով աճել է հ.1 երթուղու  շարժման միջակայքը՝ շարժակազմի քանակի նվազման պատճառով: Բացի այդ, 3 ավտոբուսներ էլ, որոնց ապակիները կոտրվել են, այս պահին չեն շահագործվում։ Դրանցից 2-ը համար առաջին երթուղու շարժակազմից են։ Ստացվում է՝ հիմա այդ երթուղին սպասարկում է 10 ավտոբուս։

«Տարվում են աշխատանքներ ապակիները փոխարինելու համար և առաջիկա օրերին ավտոբուսները դուրս կբերվեն երթուղիներ»,- նշվում է գրավոր պատասխանում:

Թեև կանգառներում սպասող քաղաքացիները նկատում են դրական փոփոխությունը, բայց ասում են՝ երբեմն, հիմնականում՝ առավոտյան ու երեկոյան, էլի խցկված են երթևեկում և երկար սպասում:

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը հիմա արձակուրդում է՝ քարոզարշավ իրականացնելու համար, երեկ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց` քաղաքացիների կանգառներում երկար սպասելու պատճառը նաև 2020 թվականին ներկրված 100 «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսներն են, որոնց 40 տոկոսը շահագործման ենթակա չէ։

Իրավիճակը կփոխվի, երբ 120 HIGER մակնիշի ավտոբուսները փոխարինվեն 250 էլեկտրոավտոբուսով՝ ասաց Ավինյանը։ Առանձնացված ավտոբուսային գծերը և օնլայն քարտեզները ևս, ըստ նրա, կհեշտացնեն երևանցիների կյանքը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան