Սանկցիաներն ուշ թե շուտ վերաբերելու են նաև Հայաստանին, դեպի ՌԴ վերարտահանումը բերում է լուրջ ռիսկեր․ Սուրեն Պարսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի Հայաստանի արտաքին առևտրի տվյալները, և դրանցից հայտնի է դառնում, որ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը հասել է Հայաստանի ընդհանուր առևտրի 37,7 տոկոսին։ Այս և, առհասարակ, Հայաստանի առևտրին վերաբերող այլ հարցերի մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

-Պարո՛ն Պարսյան, նախ՝ 37,7 տոկոսին անդրադառնանք։ Այս թիվն ի՞նչ է նշանակում Հայաստանի համար։

-Ռուսաստանը Հայաստանի համար մշտապես հանդիսացել է արտաքին առևտրային հիմնական գործընկերներից մեկը։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը 2014 թվաանից հանդիսանում է նաև ԵՏՄ անդամ երկիր, արտաքին առևտրի շարունակական աճը կանխատեսելի էր, հասկանալի էր։

Ռուսաստանը մեզ համար եղել է Հայաստանում արտադրված վերջնական սպառման ապրանքների արտահանման երկիր, և այս առումով միանշանակ կարևոր է, որ այդ արտահանումն ավելանա։ Բայց, միաժամանակ, մենք չպետք է շփոթության մեջ ընկնենք, որ վերարտահանումը խառնենք արտահանման ընդհանուր ծավալների հետ և բավարարվենք եղածով։

-Եթե դեպի Ռուսաստան մեր արտահանումը բաժանենք երեք խմբի, կստացվի՝ մեր ավանդական արտահանումը, մեր վերարտահանումը և այն արտահանումը, որի հնարավորությունները բացվել են Ուկրաինայի պատերազմի պատճառով, բայց դա վերարտահանում չէ։ Դրանցից որի՞ն ավելի շատ ուշադրություն դարձնել։

-Կարծում եմ՝ երկարաժամկետ հատվածում պետք է ուշադրություն դարձնենք այն ապրանքներին, որոնք ավանդաբար արտահանում էինք, և այն պոտենցիալին, որ ստեղծվում է Հայաստանում։ Այդ պոտենցիալը պետք է զարգացնենք, որովհետև վերարտահանումը, ակնհայտ է, որ բերում է բավականին լուրջ ռիսկեր, որովհետև տնտեսական պատժամիջոցներն ուշ թե շուտ վերաբերելու են նաև Հայաստանի տնտեսությանը։ Արդեն իսկ հայկական երկու ընկերության տնտեսական պատժամիջոցների տակ են մտցրել, և սա վերջը չէ։

Այո՛, այս պահին բավական եկամուտներ կան, և այդ եկամուտները պետք է ուղղել տեղական արտադրության և տեղական կարողությունների ավելացմանը, ինչը, ցավոք, այդքան էլ ակտիվ չի իրականացվում։

-Արևմուտքում փորձում են խոչընդոտել վերարտահանման շղթային։ Մասնավորապես, Վրաստանն արգելեց Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումն իր տարածքով։ Ինչի՞ է սա բերելու։

-Սա շրջանցելու մեխանիզմներ ևս կան՝ կապված նրա հետ, որ նաև հայկական համարանիշերով կարող են դա իրականացնել, կարող են այլ երկրներով այդ տարանցումը պահպանել։ Սա վերջնական արգելք չէ, քանի որ ներկայում ևս շարունակվում է ավտոմեքենաների արտահանումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան