Ստամբուլի բնակիչների համար առաջնային մտավախություններն են աղքատությունն ու երկրաշարժը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չնայած Ստամբուլի՝ երկրաշարժերի նկատմամբ խոցելիությանը՝ աղքատությունը գլխավորում է քաղաքի բնակիչների շրջանում բոլոր վախերին, ներառյալ երկրաշարժերի սպառնալիքը։ Այս մասին են վկայում ORC հետազոտական ընկերության կողմից հրապարակված վերջին հարցման տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Ստամբուլը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի մոտ, քաղաքապետարանից էլ նշում են, որ ավելի քան 200,000 բնակելի շենքեր կան, որոնք մեծ երկրաշարժի դեպքում փլուզման վտանգի տակ են:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում, 2950 մարդու շրջանում։ Ստամբուլի բնակիչներին հարցրել են  իրենց ամենամեծ մտահոգությունների մասին։

Ուսումնասիրությունը պարզել է, որ հարցվածների 29,5 տոկոսն ամենաշատն անհանգստանում է աղքատության համար, որը գերազանցում է երկրաշարժերի մտահոգությունները (24,2 տոկոս)։ Այնուհետև հաջորդում են ազգային անվտանգության խնդիրները՝ 15,7 տոկոսով և փախստականների հոսքը՝ 10,2 տոկոսով, գործազրկությունը՝ 9,7 տոկոսով։

Այս հարցումն անցկացվել է Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից վեց ամիս անց, որոնք հանգեցրին ավելի քան 50,000 զոհերի և մեծ նյութական վնասների:

Փորձագետները հաշվարկել են, որ կա 65 տոկոս հավանականություն, որ մինչև 2030 թվականը 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա նույն տարածաշրջանում, որը ներառում է Ստամբուլը: Ռիսկը բարձրանում է մինչև 75 տոկոս՝ 50 տարում և 95 տոկոս՝ 90 տարում:

Չնայած սրան՝ աղքատության խնդիրը, ըստ հարցման, ավելի առաջնահերթ է բնակիչների համար։

Բացի այդ, հարցվածների 39,2 տոկոսն «այո» է պատասխանել հարցին՝ արդյո՞ք նրանք պահանջում են սոցիալական աջակցություն, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականին գրանցված 29 տոկոսը և 2021 թվականին գրանցված 24,7 տոկոսը։

Էմմա Չոբանյան