Ալիևը Մակրոնի հետ զրույցում Լաչինի միջանցքի բացման իր պայմաններն է ներկայացրել

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո զրույցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լաչինի միջանցքի, ինչպես նաև Աղդամի ճանապարհի հարցը։ Ալիևը բողոքել է, թե «Հայաստանի ու Արցախի իշխանությունները նպատակաուղղված արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծում Աղդամի ճանապարհի շահագորման համար  և այն օգտագործում ​​քաղաքական մանիպուլյացիաների համար»։

Ադրբեջանի նախագահը նաև դժգոհել է, որ Հայաստանը Արցախին օգնության համար 400 տոննա մարդասիրական բեռներ է ուղարկել «քաղաքական շահարկումների նպատակով, առանց Ադրբեջանի հետ պայմանավորվածության»։ Ալիևը նաև ասել է, թե  Ադրբեջանը  Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ՝ «քննարկելու վերաինտեգրման հարցերը, սակայն նրանք  մերժել են նաև այդ առաջարկը»։

Ալիևը նաև հայտնել է նաև ապօրինաբար շուրջ 9 ամիս արգելափակած Լաչինի միջանցքը բացելու պայմանը։ Նա նշել է, թե Աղդամի ճանապարհի բացումից հետո միջանցքը կարող է շահագործվել «Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ»։

Հավելենք, որ ֆրանսիական կողմը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ  Մակրոնի զրույցների վերաբերյալ դեռ հաղորդագրություններ չի տարածել։

Էմմա Չոբանյան