Թուրքիայի իշխանությունները երկրաշարժից տուժածների մեծ մասին վտարում են ժամանակավոր կացարաններից՝ մարդկանց թողնելով անօթևան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքական իշխանությունները փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից փրկվածների մեծ մասին վտարել են ժամանակավոր կացարաններից։ Նրանցից շատերը կանգնած են անօթևանության խնդրի առաջ, գրում է Turkish Minute-ը։

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի: Տները կա՛մ քանդվել են երկրաշարժի ժամանակ, կա՛մ վնասվել այնքան, որ այլևս պիտանի չեն բնակության համար: Տուժածներին ուղղորդել են պետական սեփականություն հանդիսացող սոցիալական հաստատություններ, համալսարանական հանրակացարաններ և հյուրատներ, որտեղ նրանք ապրում են աղետից հետո:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ հուլիսի 30-ից հանրակացարաններում և հյուրատներում ապաստանածները վտարվել են նահանգապետերի հրամանով։ Մարդկանցից շատերը, որոնք լքել են կացարանները, գնալու տեղ չունեն։

Երկրաշարժից տուժածներից Մերյեմն ասել է, որ իրենց վտարել են՝ չնայած այն հանգամանքին, որ ամուսինը դեռևս բուժում է ստանում հիվանդանոցում: Հուլիսի 30-ին ընտանիքը ստիպված է եղել լքել հանրակացարանը, որտեղ ապրում էր երկրաշարժից հետո։

«Ես իշխանություններին ցույց տվեցի փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ իմ ամուսնուն պետք է վիրահատեն, և որ մեզ ավելի շատ ժամանակ է պետք։ Բայց ոչ ոք ինձ չլսեց, և մենք ստիպված եղանք ազատել հանրակացարանը մեր երկու երեխաների հետ»,- պատմել է կինը։

Ընտանիքն այժմ ապրում է կացարանում, որից նույնպես շուտով պետք է հեռանա, քանի որ թույլատրվում է այնտեղ մնալ ընդամենը մեկ ամիս:

«Ես կրծքագեղձի քաղցկեղ ունեմ, իսկ ամուսինս դիալիզի կարիք ունի։ Ի՞նչ ենք անելու։ Նրանք մեզ ասում են, որ պետք է վերադառնանք երկրաշարժի գոտի և մնանք վրանային քաղաքում։ Բայց ինչպե՞ս կարող են երկու ծայրահեղ հիվանդ մարդիկ ապրել նման պայմաններում»,- նշել է կինը։

Բացի անօթևան մնալուց՝ շատ ընտանիքներ պայքարում են աղքատության դեմ, քանի որ աղետի ժամանակ կորցրել են ամեն ինչ:

Հավելենք, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում ավելի քան 50,000 մարդու կյանք են խլել, ևս 100,000 մարդ վիրավորվել է։

Էմմա Չոբանյան